Հյուսիսային Հունաստանի օրգանական ֆերմերների միություն (ՀՀՕՖՄ)

Թեյեր Թեյեր
Ընկույզ Ընկույզ
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ
Ձիթապտուղ Ձիթապտուղ
+(3)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր․

Հյուսիսային Հունաստանի օրգանական ֆերմերների միություն

Կոնտակտային անձ՝

Սկորդիտի Կրիսուլա – Միության նախագահ

Ֆինանսավորումը՝ 

Մասնավոր ֆինանսավորում Միության անդամներից

Նախագիտելիք․

Հյուսիսային Հունաստանի օրգանական ֆերմերների միությունը հիմնադրվել է 2001 թ․՝ յոթ օրգանական ֆերմերների կողմից, որոնք որոշել էին Սալոնիկի շրջանի Կալամարիա քաղաքում գտնվող Կոդրա ռազմական ճամբարում կազմակերպել միրգ-բանջարեղենի բազմավաճառ շուկա («լվի շուկա» (flea market))։ Այդ ժամանակից ի վեր եւ, հիմնադիր անդամների կազմակերպական ջանքերի շնորհիվ, միությանը միացան նոր անդամներ՝ օրգանական ֆերմերներ ամբողջ Հյուսիսային Հունաստանից՝ ուժեղացնելով բազմավաճառ նոր շուկաների կազմակերպումը եւ գործունեությունը։ Այսօր Միությունն ունի ավելի քան 100 անդամ եւ Սալոնիկի համայնքապետարանում կազմակերպում է չորս բազմավաճառ շուկա եւ ներկայում բանակցությունների մեջ է՝ այլ համայնքներում լրացուցիչ շուկաներ զարգացնելու շուրջ։

Միության անդամ շատ օրգանական ֆերմերներ օգտագործում են ավանդական բուսաձեւեր եւ ոչ թե հիբրիդներ եւ գենետիկորեն ձեւափոխված սերմեր, որոնք վերարտադրության հնարավորություն չունեն։ Միության նպատակն է պահպանել կենսաբազմազանությունը եւ արտադրել պեստիցիդներից ու քիմիական պարարտանյութերից զերծ սննդարար մթերք։ Պետք է օգտագործվեն մշակության փափուկ եղանակներ՝ նպատակ ունենալով վերականգնել հողի կենսունակությունը եւ վերամշակել ենթամթերքներն ու օրգանական այլ նյութերը։

Միությունը ներկայում նոր մարմին հիմնելու անցումային փուլում է՝ ըստ պետական կանոնակարգերի։

Տեղադիրքը/հասցեն՝

Գլխավոր գրասենյակ․ Իակովու Պավլակի 14, Նեապոլի, Սալոնիկ

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Միությունը գործում է տեղական եւ տարածաշրջանային մակարդակում՝ կազմակերպելով բազմավաճառ շուկաներ Հյուսիսային Հունաստանի օրգանական ֆերմերների համար՝ չբացառելով, անշուշտ, նաեւ ամբողջ երկրի օրգանական ֆերմերներին, հատկապես այն մթերքների համար, որոնք տեղում չեն արտադրվում։ Մասնակիցները բացառապես հավաստագրված օրգանական մթերքներ մշակողներ ու արտադրողներ են, որոնք իրենց արտադրանքը ուղղակիորեն վաճառում են սպառողին՝ առանց միջնորդների։

Բազմավաճառ շուկաների հաճախորդները տվյալ համայնքապետարանի կամ մերձակա տարածաշրջանի բնակիչ սպառողներն են։

Մթերքի փոխադրումը դեպի բազմավաճառ շուկաներ կատարում են իրենք՝ արտադրողները, որոնց նաեւ խրախուսում են, որ ներկա լինեն վաճառակետերում եւ հաճախորդի հետ ուղղակի շփման մեջ լինեն։ 

Կենտրոնի մատուցած ծառայությունները․

Միությունը բացառապես զբաղվում է բազմավաճառ շուկաներում առաջարկվող ապրանքների մանրածախ առեւտրով, եւ ներկրում կամ արտահանում չի կատարում։ Ներկայում առցանց վաճառք կամ պատվերներ ընդունելու որեւիցե այլ ձեւ (հեռախոսով կամ էլփոստով) չի կատարվում։ Միության անդամ ֆերմերների, ինչպես նաեւ բազմավաճառ շուկաներում ամեն անգամ վաճառվող ապրանքների առաջխաղացումը եւ գովազդը կատարվում է միության վեբ կայքի եւ ընկերային (սոցիալական) ցանցերի միջոցով։

Պարբերականությունը․

Բազմավաճառ շուկաները կազմակերպվում են ամեն շաբաթ՝ ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

Բազմավաճառ շուկաներում կենտրոնի առաջարկած արտադրանքը ներառում է միայն հավաստագրված օրգանական մթերքներ։ Արտադրանքի հիմնական տարակարգերն են՝

  • Մրգեր
  • Խոտաբույսեր – անուշաբույր բույսեր
  • Բանջարեղեն
  • Թարմ աղցաններ
  • Ընկուզեղեն
  • Ձիթապտուղ
  • Յուղեր – քացախ
  • Բրինձ - մակարոնեղեն

Հասանելիության պայմանները․

Ում համար է հասանելի կենտրոնը․

  • Վաճառքի դեպքում՝

-   Վաճառողները պետք է լինեն պրոֆեսիոնալ ֆերմերներ եւ ձեռք բերեն բոլոր օրինական փաստաթղթերը։

-  Մթերքները պետք է օրգանական հավաստագրում ստացած լինեն՝ արտադրության լիովին օրգանական փուլում։

-  Բաշխումը պետք է կատարի անմիջականորեն արտադրողը/ֆերմերը՝ առանց միջնորդի։ Արտադրողներին հաստատակամորեն խորհուրդ է տրվում մասնակցել (իրենք՝ ֆերմերները կամ նրանց ընտանիքի անդամները) բազմաաճառ շուկաներին եւ առաջ տանել իրենց իսկ արտադրանքը։

-  Արտադրողը կամ ֆերմերը պետք է Միության անդամ դառնա՝ համապատասխան դիմում ներկայացնելով եւ մուծելով անդամավճար։

-  Արտադրողը կամ ֆերմերը պետք է մշտապես (բազմավաճառ շուկայի ժամանակ եւ/կամ արտադրության վայրում) պատրաստ լինի Միության վերահսկիչ հանձնաժողովի կողմից իր հավաստագրման փաստաթղթերի եւ բազմավաճառ շուկայում իր առաջարկած ապրանքերի տեսչական ստուգումների համար։   

-  Օրգանական ֆերմերը կամ արտադրողը ամեն անգամ բազմավաճառ շուկային մասնակցելիս պետք է մուծի մասնակցության վճար։ Վճարի գումարը կախված է ընկերության տեսակից եւ մեծությունից։

  • Գնման դեպքում՝

-   Բազմավաճառ շուկաներում առաջարկվող մթերքների գնորդները գլխավորապես տեղացի սպառողներ են եւ նրանց մուտքի համար հատուկ չափանիշներ սահմանված չեն։ Նրանց համար բնութագրական է զգայուն վերաբերունքը շրջակա միջավայրի եւ իրենց սպառած մթերքների արտադրության եղանակների, օրգանական մթերքի գերազանց որակի եւ իրենց համար սնունդ արտադրող անձի հանդեպ։

Աշխատանքային ժամեր

Օրգանական շուկա Նեապոլում - ամեն հինգշաբթի՝ 8։00-13։00

Օրգանական շուկա Պերեայում - ամեն երեքշաբթի՝ 12։00-16։00 (ձմեռ), 17։00-20։30 (ամառ)

Օրգանական շուկա Վոցիում - ամեն չորեքշաբթի՝ 8։00-13։00

Օրգանական շուկա Կոդրայում - ամեն շաբաթ՝ 8։00-13։00

 

Կարծիք (0)