Բիո ֆրութ Օպորոպանտոպոլեիոն
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
«Բիո ֆրութ» մթերային խանութը հիմնել է «Ցակիրիդիս Քրիստոս Ι» ընկերությունը։
Կոնտակտային անձ՝
Ցակիրիդիս Քրիստոս՝ սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Ընկերությունը եւ մթերային խանութը ստեղծվել եւ գործում են մասնավոր ֆինանսավորմամբ։
Նախագիտելիք․
Բիո ֆրութ ընկերությունը հիմնադրվել է 2000 թ․, պրն Ցակիրիդիս Քրիստոսի կողմից եւ այդ ժամանակից ի վեր գործում է թարմ եւ օրգանական մթերքի բնագավառում։ Ընկերությունը գործունեությունը սկսել է իր ներկայիս հասցեում՝ վաճառելով մրգեր ու բանջարեղեն՝ գործակցելով տեղացի արտադրողների հետ։ Հետագա մի քանի տարիների ընթացքում մթերքների տեսականին հարստացվել է եւ հիմնվել է օրգանական մթերքների բաժինը՝ ընկերությանը հնարավորություն տալով բավարարելու հաճախորդների կարիքների մեծ մասը։ Բիո ֆրութը նպատակ ունի իր հաճախորդներին առաջարկել բարձր որակ եւ սննդարար արժեք ունեցող թարմ մթերքներ՝ հայրենական եւ արտերկրի շուկայից։ Գործընկերություն հաստատելու համար ընկերությունը մինչ օրս շատ կարեւոր է համարում իր վաճառադարակներին հայտնվող մթերքների արտադրության ու մշակման եղանակները, բնապահպանական տեսակետից մաքուր փաթեթավորումը եւ արտադրական տարածքում առկա աշխատանքային պայմանները։ Ընկերությունը շարունակական հետազոտություններ է անցկացնում՝ իր մթերքները նորացնելու եւ շուկայական միտումների հետ համաքայլ ընթանալու համար։
Տեղադիրքը/հասցեն՝
Papanikolaou 74, Retziki, Thessaloniki
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Բիո ֆրութը տեղական/տարածաշրջանային մակարդակում գործող ընկերություն է, որը հատուկ կարեւորություն է տալիս ապրանքի որակին եւ տարբերակիչ առանձնահատկություններին։ Խանութի մատակարարներն են անհատ ֆերմերները, տեղական արտադրողները եւ առեւտրականները, ինչպես նաեւ արտերկրի առեւտրային ընկերությունները։ Մթերքների փոխադրումը ընկերության տարածք կատարում են կամ իրենք՝ մատակարարները կամ՝ տրանսպորտային ընկերության միջոցով, մանավանդ՝ մեծաքանակ պատվերների դեպքում։
Բացի տեղի բնակիչներից, ընկերության հաճախորդների թվում են նաեւ տեղական բիզնեսները, ինչպիսիք են ռեստորանները, պանդոկները, սրճարանները, ինչպես նաեւ մեծածախ առեւտուր անող վաճառականները։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
Ընկերությունը գլխավորապես իրականացնում է մանրածախ վաճառք՝ ի տարբերություն մեծածախի, որը վաճառքի ընդհանուր ծավալի մեջ փոքր մաս է կազմում։ Տեսականին հարստացնելու եւ սպառողների կարիքները բավարարելու համար ընկերությունը ապրանքներ է ներմուծում աշխարհի բազմաթիվ մասերից։ Ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն պատվերներ տեղադրելու հեռախոսով կամ էլեկտրոնային եղանակով՝ ընկերության ապրանքները կենտրոնացնող հարթակի միջոցով։ Ընկերությունը նաեւ ստանձնում է ապրանքը հաճախորդներին բաշխելու/առաքելու պարտականությունը։
Ընկերության եւ իր ապրանքների առաջխաղացումն ու գովազդը կատարվում է վեբ կայքի եւ ընկերային ցանցերի միջոցով, ինչպես նաեւ բուն խանութում օգտագործվող հատուկ առաջարկների ցուցանակների օգտագործմամբ։
Պարբերականությունը՝
Մթերային խանութը բաց է աշխատանքային բոլորի օրերին ու ժամերին՝ ամբողջ տարին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Կենտրոնն առաջարկում է հետեւյալ մթերքները՝
- Օրգանական մթերք՝ գինի, շոկոլադ, փխրահացիկ, հացահատիկ, սուրճ, թխվածքաբլիթ, ջեմ, ոչ ալկոհոլային խմիչքներ, սաղմոն
- Ավանդական մթերքներ՝ կոմպոտներ, թթու դրած մթերք, մակարոնեղեն, մածուկներ, ավանդական աղանդերներ
- Թարմ միրգ ու բանջարեղեն
- Թարմ խոտաբույսեր
- Համեմունք
- Հատիկաընդեղեն
- Կաթնամթերք
- Ընկուզեղեն
- Խմիչքներ
Հասանելիության պայմանները․
Ում համար է հասանելի կենտրոնը․
- Վաճառքի դեպքում՝
- Ընկերության մատակարարները կարող են լինել անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, մանրավաճառներ եւ/կամ մեծավաճառներ
- Ընկերությունը նախընտրում է մթերքներ, որոնք արտադրվել են մոտակա վայրերում՝ շրջակա միջավայրի վրա փոխադրման հետ կապված ազդեցությունը կրճատելու համար։
- Ընկերությունը առաջնահերթություն է տալիս նորարարական եւ տարբերակիչ առանձնահատկություններ ունեցող մթերքներին։
- Օրգանական մթերքը պետք է հավաստագրված լինի, իսկ մատարարը՝ ունենա պատշաճ իրավական փաստաթղթեր։
- Քանակի վերաբերյալ պահանջներ չկան, ինչպես նաեւ չկա կոնկրետ վաճառադարակի համար մուտքի վճար։
- Գնման դեպքում՝
- Բիո ֆարմի մթերքների գնորդները հիմնականում տեղացի սպառողներ եւ գործարարներ են։ Ավելի փոքր տոկոս են կազմում մեծածախ հաճախորդները, ինչպիսիք են վաճառականները։ Գնորդների վերոնշյալ խմբերից ոչ մեկի համար մուտքի որեւիցե սահմանափակում չկա։
- Papanikolaou 74, Retsiki, Thessaloniki
- +30 2310580848
- www.biofruit.gr
- info@biofruit.gr
- @BioFruitOporopantopoleion
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ, կիրակի փակ է։
Աշխատանքային ժամեր՝ 08:00-21։00