Քաղաքային կոոպերատիվ հանուն համերաշխության տնտեսության՝ Կալամարիայի գյուղատնտեսական մթերային խանութ

Համեմունքներ Համեմունքներ
Լոբազգիներ Լոբազգիներ
Մեղր և մեղվաբուծական արտադրանք Մեղր և մեղվաբուծական արտադրանք
Թեյեր Թեյեր
+(6)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

Նախաձեռնող/հիմնադիրը Քաղաքային կոոպերատիվ հանուն համերաշխության տնտեսության՝ Կալամարիայի գյուղատնտեսական մթերային խանութն է:

Կոնտակտային անձ՝

Տերզոպուլու Աիմիլիա՝ դիտորդ խորհրդի անդամ

Ֆինանսավորումը՝

Կոոպերատիվի անդամների մասնավոր ֆինանսավորում

Նախագիտելիք

Կալամարիայի գյուղատնտեսական մթերային խանութը Քաղաքացիների համայնքային շարժման նախաձեռնություն է, որը կուսակցական խմբակցություն է համայնքապետարանում։ Այն ընկերային համերաշխության եւ աջակցության գործողությունների մաս է կազմում, որոնք իրականացնում է Համայնքային շարժումը՝ համաձայն կանոնադրական սկզբունքների եւ գործող կանոնակարգերի։ Ամեն ոք կարող է դառնալ գյուղատնտեսական մթերային խանութի անդամ՝ նեկայացնելով դիմում, որում նշված լինի իր համապատասխանությունը կոոպերատիվի կանոններին եւ կանոնակարգերին։

Թեպետ կոոպերատիվը մեկնարկել է 2012-ին, Հաստատությունների եւ համերաշխության տնտեսության ընդհանուր ռեգիստրում այն գրանցվել է 2017-ին։

Գյուղատնտեսական մթերային խանութի նպատակներն են, ի թիվս այլոց՝

  • ստեղծել տեղացի ֆերմերների-արտադրողների եւ սպառողների համերաշխության եւ փոխադարձ աջակցության ցանց,
  • բավարարել սպառողների կարիքները՝ տեղական, բարձրորակ մթերքներով եւ մատչելի գներով,
  • աջակցել Հունաստանի գյուղատնտեսական արտադրությանը, մշակության՝ էկոլոգիապես մաքուր եղանակներին եւ արտադրողի համար արդարացի գներին,
  • աջակցել տեղական բիզնեսներին եւ արտադրությանը։

Տեղադիրքը/հասցեն՝

Կոոպերատիվի գրասենյակներ

Կարաոլի եւ Դիմիտրիու 47, Կալամարիա, Սալոնիկ, Հունաստան

ԳՏՀ՝ 40.55083, 23.02549

Գլխավոր մասնաճյուղ եւ տարածաշրջանային/տեղական վաճառակետեր

Բազմավաճառ շուկա 1․ Նիկոլաու Պլաստիրա, Կալամարիա, Սալոնիկ – Արեցու լողափ, Հունաստան

ԳՏՀ՝ 40.57802, 22.94330

Կոնտակտային անձ՝ Տերզոպուլու Աիմիլիա

Բազմավաճառ շուկա 2․ Սպիրու Մոյստակլի 2, Կալամարիա, Սալոնիկ – Նեա Կրինի պուրակ, Հունաստան

ԳՏՀ՝ 40.57124, 22.96064

Կոնտակտային անձ՝ Տերզոպուլու Աիմիլիա

Կենտրոնի/օբյեկտի նկարագրություն

Կալամարիայի գյուղատնտեսական մթերային խանութը սպառողական շարժում չէ, այլ ունի բազմակի նպատակներ։ Այն սպառող – արտադրող ցանց է եւ հիմնված է եւ հիմնավորում է այն ընկալումը, որ երկու ընկերային (սոցիալական) խմբերը  պետք է աշխատեն միասին, աջակցեն միմյանց եւ գիտակցեն, որ իրենց շահերն ընդհանուր են եւ չեն հակասում միմյանց։

Կոոպերատիվի բանակցային կարողությունը կախված է վաճառքի քանակներից, ուստիեւ՝ իր անդամների աջակցությունից, ինչպես նաեւ անդամների թվի հետագա աճից, որն իսկապես կարեւոր է համարվում կոոպերատիվի ընդհանուր զարգացման համար։

Կոոպերատիվի գործունեության ոլորտը տեղական – տարածաշրջանային է, իսկ մատակարարները տեղական ու տարածաշրջանային արտադրողներ են, որոնք կոոպերատիվի ակտիվ անդամներ են։ Բազմավաճառ շուկաների հաճախորդներն ավելի մեծ տարածաշրջանի բնակիչներ ու սպառողներ են։ Ապրանքի փոխադրումը կատարում են իրենք՝ արտադրողները։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Գյուղատնտեսական մթերային խանութը ամսական երկու անգամ կազմակերպում է բազմավաճառ շուկաներ Սալոնիկի Կալամարիա տարածաշրջանում։ Շուկաներին մասնակցող արտադրողներին թույլատրվում է մանրածախ վաճառք կատարել միայն բազմավաճառ շուկաների ընթացքում։

Ամեն շաբաթ կոոպերատիվը պատրաստում է պաստառ, որտեղ պատկերված են բազմավաճառ շուկայում վաճառվելիք ապրանքները եւ, արտադրողների հետ խորհրդակցելով, նշում են ապրանքների առաջարկներն ու հատուկ գները։ Բացի այդ, կոոպերատիվն ապրանքների առաջարկները էլփոստով ամեն շաբաթ ուղարկում է իր անդամներին եւ առաջխաղացնում ու գովազդում ապրանքները էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցներով։

Ապրանքների փոխադրումը եւ ցուցադրումը, ինչպես նաեւ դրանց առաջխաղացումը/վաճառքը բացօթյա շուկաներում կատարում են բացառապես արտադրողները, որոնց խրախուսում են ներկա լինել, որպեսզի ուղիղ կապ հաստատեն սպառողների հետ եւ վստահության հարաբերություններ ստեղծեն։

Պարբերականությունը՝

Բազմավաճառ շուկաները կազմակերպվում են կիրակի օրերին՝ առավոտյան, ամբողջ տարվա ընթացքում։ 

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Կոոպերատիվն առաջարկում է ապրանքների հետեւյալ տարակարգերը․

  • Սեզոնային մրգեր
  • Սեզոնային բանջարեղեն
  • Պանրամթերք
  • Ձու
  • Հատիկաընդեղեն
  • Ընկուզեղեն
  • Թթու դրած մթերք
  • Ձիթապտղի յուղ, ենթամթերք եւ ձիթապտուղ
  • Ջեմ եւ ավանդական քաղցրավենիք
  • Մեղր եւ ենթամթերք
  • Խոտաբույսեր եւ թեյ
  • Գեղազարդային բույսեր եւ սերմեր 

Հասանելիության պայմանները

  • Վաճառքի դեպքում՝

Բազմավաճառ շուկային մասնակցել ցանկացող ֆերմերները/արտադրողները պետք է բավարարեն հետեւյալ չափանիշները․

  • Նրանց ապրանքները չպետք է արդեն վաճառված լինեն բազմավաճառ շուկայում 2-ից ավելի արտադրողների – կոոպերատիվի անդամների կողմից։
  • Պետք է օրինական արտադրությամբ զբաղվեն եւ ձեռք բերեն բոլոր համապատասխան իրավական փաստաթղթերը։
  • Գործունեությունը պետք է հաստատվի կոոպերատիվի կողմից՝ տեղում արտադրության մեթոդներն ու աշխատանքային պայմանները ստուգելուց հետո։
  • Պետք է փորձնական մասնակցություն ունենան բազմավաճառ երկու շուկայի, որպեսզի ստուգեն, թե ինչպես է ֆերմերը հարաբերվում սպառողների հետ։
  • Պետք է դառնան կոոպերատիվի անդամ՝ ներկայացնելով դիմում եւ մուծելով համապատասխան վճար (€ 20․00)
  • Պետք է մուծեն մասնակցության վճար յուրաքանչյուր բազմավաճառ շուկայի համար։ Վճարի չափը վերաբերում է կոոպերատիվի առաջարկած ծառայություններին եւ կախված է իրավաբանական անձի տեսակից ու արտադրողի ծավալներից։
  • Արտադրողները պետք է երաշխավորեն ապրանքի որակի կայունությունը եւ պետք է հետեւողականորեն պահպանեն առաքման օրերն ու ժամերը։

  • Գնման դեպքում՝

Բազմավաճառ շուկաներում առաջարկվող ապրանքների գնորդները գլխավորապես տեղացի սպառողներ են, եւ նրանց մուտքի համար հատուկ չափանիշներ սահմանված չեն։ Նրանց համար բնութագրական են շրջակա միջավայրի եւ իրենց սպառած մթերքների արտադրության մեթոդների, ինչպես նաեւ հենց իր՝ իրենց օգտագործած սննդամթերք արտադրողի հանդեպ զգայունությունը։

Աշխատանքային ժամեր

Աշխատանքային օրեր՝ Բազմավաճառ շուկա 1-ի համար ամսվա յուրաքանչյուր երկրորդ կիրակին և Բազմավաճառ շուկա 2-ի համար ամսվա յուրաքանչյուր երրորդ կիրակին:

Աշխատանքային ժամեր՝ 8:00 – 13:00

Կարծիք (0)