Վակե բիստրո ՍՊԸ
Լոգիստիկ կենտրոնի տեսակը․
Սննդի օբյեկտ
Նախաձեռնող/հիմնադիար․սեփականատեր․
Զուրաբ Շոնիա եւ Մարիամ Իոսեբիձե
Կոնտակտային անձ՝
Զուրաբ Շոնիա – հիմնադիր եւ ավագ խոհարար / Մարիամ Իոսեբիձե – հիմնադիր եւ տնօրեն
Ֆինանսավորումը՝
Մասնավոր ֆինանսավորում
Նախագիտելիք․
Վակե բիստրոն հիմնել են Զուրաբ Շոնիան եւ Մարիամ Իոսեբիձեն 2019 թ․։ Նախապես նրանք բացել են Վակե մարկետը եւ բիստրոն՝ որպես երկու ինքնուրույն ընկերություններ։ Բիստրոյում հյուրերի համար պատրաստում էին սնունդ, որը ստացվում էր Վակե մարկետի մթերքներից։ Բացի այդ, Վակե բիստրոն արտադրում էր տարբեր ջեմեր, մուրաբաներ, թթու դրած մթերք, մարինացված սնունդ եւ այլն։ Այդ մթերքները վաճառվում էին Վակե մարկետում։ Մարկետի հիմնական նպատակն էր վաճառել մթերքներ, որոնք արտադրվում էին՝ կիրառելով կլիմայախելամիտ մեթոդներ։ Նրանք հուսալի ֆերմերներ էին փնտրում ամբողջ Վրաստանում, եւ համագործակցություն սկսեցին Էլկանայի եւ դրա ֆերմերների հետ։ Նրանք իրենց մարկետում հատուկ վաճառասեղան պատրաստեցին Էլկանայի ապրանքների համար։
Ցավոք, Վակե մարկետը կարճ ժամանակ անց փակվեց։ Սակայն Վակե բիստրոն հարմարվեց մարտահրավերներին եւ ներկայում այն գործում է Պոլիֆոնիա ռեստորանի եւ Սվիա փոքր գարեջրագործարանի հետ միասին։
Գրանցման հասցեն՝
Թարխնիշվիլի փ․ 16, Թբիլիսի, Վրաստան
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը․
Ընկերությունն իր բիզնեսը վարում է գլխավորապես Թբիլիսիում։ Նրանք գնում են օրգանական եւ կլիմայախելամիտ եղանակով արտադրված, բայց չհավաստագրված մթերքներ (Բարբալե ֆերմերային տնտեսություն, Էլկանա եւ դրա ֆերմերներ)։ Բիստրոն բաց է մանրածախ առեւտրի համար։ Այն գտնվում է Թբիլիսիի կենտրոնական շրջանում եւ հեշտությամբ հասանելի է հանրային տրանսպորտով։ Առկա է կայանատեղի։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
Մանրածախ առեւտուր, ռեստորան եւ առաքման ծառայություն ամբողջ Թբիլիսիում։
Պարբերականությունը․
Աշխատում է ամբողջ տարին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Բացի ռեստորանային ճաշատեսակներից, նաեւ տեղական գինի եւ գարեջուր։
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Ընկերությունը մթերքներ է գնում, որոնք արտադրված են օրգանական եւ կլիմայախելամիտ եղանակներով եւ ագրոէկոլոգիական են։ Օրգանական հավաստագրում չի պահանջվում։
Գնման դեպքում՝
- Բաց է մանրածախ առեւտրի համար։
- #5 Zakaria Paliashvili str., 0179, Tbilisi, Georgia.
- +995 511130074 / +995 599944411
- https://www.facebook.com/Vakebistro
- vakebistro@gmail.com
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 12:00-22:00 (համաճարակի ժամանակ աշխատանքային ժամերը ճշգրտվում են կանոնակարգով)