Բարբալե ՍՊԸ

(0 Կարծիքներ)
Free
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
Համեմունքներ Համեմունքներ
Լոբազգիներ Լոբազգիներ
Մեղր և մեղվաբուծական արտադրանք Մեղր և մեղվաբուծական արտադրանք
+(17)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Քեթի Դիդմանիձե եւ Գագա Մումլաձե

Կոնտակտային անձ՝

Քեթի Դիդմանիձե, հիմնադիր

Ֆինանսավորումը՝

Մասնավոր ֆինանսավորում եւ ֆինանսական աջակցություն ոչ կառավարական կազմակերպությունից

Նախագիտելիք․

Բարբալեն օրգանական գյուղատնտեսական ապրանքանիշ է։ Այն հիմնադրվել է 2015 թ.։ Ընկերությունը օրգանական հավաստագիր չունի, բայց օգտագործում է գյուղատնտեսության մեջ առկա օրգանական մեթոդների ամբողջությունը։ Բարբալեն ունի եզակի կարգախոս, որն ի սկզբանե դարձավ ընկերության՝ հաճախորդներին ուղղված հիմնական ուղերձը․ «Մենք արտադրում ենք առողջություն»։ Բարբալեի երեք հիմնական արժեքներն են՝ գյուղատնտեսական մթերքի օրգանական արտադրությունը, ագրոտուրիզմի զարգացումը եւ տեղացի ֆերմերների շրջանում օրգանական գյուղատնտեսության մասին իրազեկության բարձրացումը։ Բարբալեն արտադրում է բանջարեղեն։ Այն աշխատում է վրացական այնպիսի հին մշակաբույսերի վերաշրջանացման ուղղությամբ, ինչպիսիք են բակլան (Vicia faba), կովոլոռը (Vigna unguiculata), մոգարը (Setaria italica), տափոլոռը (ճպռուկ) (lathyrus)։ Նրանք արտադրում են մինչեւ քսան տեսակի մուրաբաներ, ջեմեր, թթու դրած մթերքներ, թեյ եւ դեղաբույսեր։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններից մեկը մեղվաբուծությունն է, իսկ 2019-ից զբաղվում են մեղվաբուժությամբ։

Ներկայում Բարբալեն ունի իր սեփական արտադրությունը, վերապատրաստում է հարեւան ֆերմերներին օրգանական գյուղատնտեսության ոլորտում եւ օգնում նրանց վաճառել իրենց արտադրանքը։

Գրանցման հասցեն՝

Վրաստան, Սամցխե-Ջավախք, 0802 գյուղ Ացկուրի

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը

Ընկերությունը գործում է Վրաստանի խոշոր քաղաքներում (Թբիլիսի, Քութաիս, Բաթում)։ Նրանք հումք են գնում հարեւան ֆերմերներից։ Հիմնական հաճախորդները անհատ գնորդներն են եւ երբեմն էլ ռեստորանները։ Տնտեսությունը հեշտությամբ հասանելի է Ացկուրիի մոտ, խճուղուց 1 կմ հեռավորության վրա։ Թբիլիսիում գործող խանութ կարելի է հասնել հանրային տրանսպորտով կամ ոտքով։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Տեղացի ֆերմերների արտադրած մթերքների մանրածախ վաճառք Թբիլիսիի խանութում։ Ընկերությունն ունի առցանց առաքման ծառայություն Թբիլիսիում, Քութաիսում եւ Բաթումում։

Պարբերականությունը՝

Աշխատում է ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

  • թարմ միրգ,
  • չոր միրք,
  • բանջարեղեն,
  • մեղր,
  • ընկուզեղեն
  • հացահատիկ
  • պանիր
  • վերամշակված սննդամթերք (վարդի եւ տաքդեղի մուրաբա, սալորի եւ լոլիկի սոուսներ),
  • թեյ (ալոճի, հոնի, մասուրի, ծորու)։

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

  • Հումք տեղացի ֆերմերներից, գլխավորապես հարեւաններից։ Մթերքները պետք է արտադրված լինեն օրգանական եղանակով։

Գնման դեպքում՝

  • Ընկերությունն իր մթերքները վաճառում է ռեստորաններին, խանութներին եւ անհատ սպառողների։

Աշխատանքային ժամեր

Թբիլիսիում հինգշաբթի և կիրակի օրերին՝ 11:00-16:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր