ԳՈՒԴՎԻԼ
Նախագիտելիք․
ԳՈՒԴՎԻԼ ընկերությունը հիմնադրվել է 2009-ին։ Այն հիպերմարկետների առաջին ցանցն է Վրաստանում, որն առաջարկում է գնումների լավ փորձառություն, մթերքների լայն տեսականի եւ շարունակաբար իրականացնում է մթերքների որակի վերահսկողություն։ Հիպերմարկետն արտադրում է նաեւ ճաշատեսակներ, մսամթերք եւ հրուշակեղեն։ ԳՈՒԴՎԻԼԸ Վրաստանում գերմանական, հոլանդական, իտալական, ֆրանսիական, բուլղարական եւ ուկրաինական սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողներից մեկն է։ Այն ունի 300 կորպորատիվ հաճախորդ։ Բացի այդ, Գուդվիլը մատուցում է հանրային սննդի եւ տոնակատարությունների ծառայություն։
«Ավելի անվտանգ սնունդ – ավելի լավ բիզնես»․ ըստ ԳՈՒԴՎԻԼ-ի, իրենք միանում են միջազգային հանրության այս կարգախոսին, որը նշանակում է՝ բարձրորակ մթերքներ, հեղինակություն եւ բավարարված հաճախորդներ։
2009 թ․ ԳՈՒԴՎԻԼ-ը ձեռք բերեց HACCP (Վտանգների աղբյուրների վերլուծություն եւ կրիտիկական կետերի հսկում) եւ ISO 9001:2008 հավաստագրեր։ ԳՈՒԴՎԻԼՆ ունի անասնաբուժական, սանիտարական եւ միկրոկենսաբանական փորձաքննության լաբորատորիաներ։
Տեղադիրքը/հասցեն՝
Փառնավազ մեփե պողոտա 1, Թբիլիսի, Վրաստան
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Ընկերությունը մթերքներ է ներկրում Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բուլղարիայից եւ շատ այլ երկրներից։ Բիզնես գործունեությունը ներառում է առցանց խանութներ, հանրային սննդի ծառայություն, տորթերի արտադրություն եւ առաքում, սուպերմարկետներ եւ հիպերմարկետներ, մսամթերքի եւ հացամթերքի արտադրություն եւ առեւտուր, հացամթերքի արտադրություն եւ առեւտուր, սննդամթերքի առաքում։ Խանութները հեշտությամբ հասանելի են հանրային տրանսպորտով եւ ունեն կայանատեղիներ։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Գուդվիլն առաջարկում է գովազդային տարածքներ, որոնք օգտագործման լայն հնարավորություններ ունեն։ Գուդվիլ հիպերմարկետում մթերքները կարելի է տեղակայել՝
- Վաճառասեղանի ուղղությամբ
- Ապրանքների կղզի (պալետ)
- Գովազդ մոլում՝ շենքի ճակատային մասից եւ դռներից դուրս (120X280)
- Գովազդային պաստառներ հիպերմարկետում
- Գովազդային թռուցիկների բաժանում
- Համտեսներ
- Նմուշառում
Հանրային սնունդ եւ տոնակատարություն․
կորպորատիվ իրադարձություն, ծննդյան օր, հարսանիք, միջոցառումներ մանուկների համար, ցուցահանդես, խորհրդաժողով, պաշտոնական հանդիպում եւ սահիկահանդես։ Ընկերությունն առաջարկում է՝
- Որեւէ տեսակի միջոցառման պլանավորում եւ ղեկավարում
- Միջոցառման կազմակերպման ծառայություն
- Միջոցառումների գույք
- Բազմազան ճաշատեսակ
- Երաժշտական գույք
- Լուսանկարահանում եւ հրարվեստ (պիրոտեխնիկա)
- Տոնական տորթեր
- Առաքման ծառայություն
Պարբերականությունը՝
Ամբողջ տարին
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
- Առաջարկում է մինչեւ 50 000 մթերք, ներառյալ օրգանական հավաստագրում ունեցողները։
- Ունի ավելի քան 300 կորպորատիվ հաճախորդ
- Արտադրում է մինչեւ 250 գաստրոնոմիական մթերքներ
- Առաջարկում է 250 թխվածքներ
- Առաջարկում է մինչեւ 70 տեսակի մսամթերք՝ երշիկներ եւ նրբախորտիկներ
- Առաջարկում է 30 տարբեր հացամթերքներ եւ ալրամթերքներ
- Ունի 40 տարբեր ձկնամթերքներ եւ ծովամթերքներ։
Հասանելիության պայմանները․
Վաճառքի համար՝
- ԳՈՒԴՎԻԼ-ը վաճառում է տեղական եւ ներմուծված մթերքներ։
Գնման դեպքում՝
- Մանրածախ առեւտուր Վրաստանի մեծ քաղաքներում տեղակայված սեփական շուկաների միջոցով։
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 10:00-22:00 (համաճարակի ժամանակ ժամերը ճշգրտվում են ըստ կանոնակարգի)