ԷԼԴԱ ՄԵԿ
Նախաձեռնող/ներդրող/սեփականատեր՝
ԷԼԴԱ ՄԵԿ ՍՊԸ.
Կոնտակտային անձ՝
Սեփականատեր՝ Ադրիան Կոնդրեա
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
Բիզնեսի հակիրճ նկարագրությունը եւ դրա զարգացան փուլերը
Elda Mec ընկերությունը ստեղծվել է 2000 թ․, Կոնստանցա գավառի Տոպրայսար քաղաքում՝ մի ընտանիքի բուռն ցանկությունից, որը ստանձնեց մեծ խնամքով կաթնամթերք արտադրելու առաքելությունը։ Ամեն ինչ սկսվեց տան բակում փոքրիկ արտադրամաս հիմնելուց։ Այնուհետեւ ընտանիքի երազանքն իրականացավ եւ SAPARD նախագծի աջակցությամբ արտադրամասը վերածվեց Կաթնամթերքի ֆաբրիկայի։
Արտադրանքի որակը տված խոստման կատարումն է, եւ այն ապահովվում է ամբողջ շղթայում՝ ֆերմերներից կաթի հավաքումից մինչեւ ապրանքի բաշխումը խանութներին։ Որակի ուղին սկսվում է Դոբրոջայի ֆերմերների դարպասներից․ ամեն օր կաթը հավաքվում է պաղեցման պահամաններից եւ փոխադրվում մասնագիտացված ցիստերններով, ցածր ջերմաստիճանի պայմաններում։
Ֆաբրիկայում, նախքան բեռնաթափումը, նմուշներ են վերցվում լաբորատոր անալիզի համար։ Ստուգվում են կաթի խտությունը եւ թթվությունը, ճարպերի ու սպիտակուցների պարունակությունը եւ հակաբիոտիկների բացակայությունը, ինչպես նաեւ ջերմաստիճանը, որի պայմաններում այն պահվել է, որը պետք է լինի 4 °C-ից ցածր։ Եթե կաթը համապատասխանում է նորմատիվային պարամետրերին, հետեւում է պաստերացումը՝ ախտածին ներուժ ունեցող բակտերիաները ոչնչացնելու նպատակով։ Պաստերացումը կարճ ժամանակով՝ մոտ 5 րոպե, կաթի ջերմաստիճանի բարձրացումն է՝ 75-95 °C։ Այս գործընթացը գործնականում չի փոփոխում կաթի ֆիզիկաքիմիական եւ սննդարար հատկությունը, պահպանելով խմորիչները, վիտամինները եւ թույլ է տալիս անվտանգ մթերք արտադրել մեր հաճախորդների համար։ Այս գործընթացը հարմարեցվում եւ խստորեն պահպանվում է կաթի ամեն մի խմբաքանակի եւ ամեն արտադրատեսակի համար։
ELDA ֆաբրիկան համակարգչայնացված է եւ վերամշակման ու փաթեթավորման բոլոր պարամետրերը իրական ժամանակում հետագծելու համար ապահովված է համապատասխան որակավորված անձնակազմով։ Բոլոր սարքավորումները արդիական են՝ կաթի պաստերացման սարք, որն օժտված է ցենտրիֆուգով՝ անցանկալի միկրոօրգանիզմները վերացնելու համար, ավտոմատ հեռացման համակարգով հերմետիկ սերզատ, հոմոգենիզատոր, պահամաններ եւ փաթեթավորման ավտոմատ մեքենաներ, բոլոր մեքենաների ավտոմատ լվացման համակարգ։
Տեղադիրքը/ հասցեն՝
Գլխամաս՝
5 Dumbrava Roșie Street, Constanța, 900613.Romania
GPS կոորդինատները – 44.18964589660866 N, 28.6503608112309 E
Գլխավոր եւ շրջանային մասնաճյուղեր/տեղական կետեր
Ֆաբրիկայի հասցեն՝
97 Națională Street, Topraisar, Constanța, 907285 Romania
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը
- Գործունեության տիրույթը՝ ազգային
- Մշտական հաճախորդները՝ մանրավաճառներ եւ մեծավաճառներ, անհատ հաճախորդներ
- Լոգիստիկան – ֆիզիկական հասանելիությունը՝ հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով, ոտքով
- Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
- Վաճառք (մեծածախ, մանրածախ)
- Բիզնես համագործակցության տարբերակները – վաճառքը կատարվում է հիպերմարկետների եւ գործընկեր այլ խանութների միջոցով, ինչպիսիք են՝ Metro, Selgros cash&carry, Carrefour, Cora, Auchan եւ այլն
- Վստահագրով վաճառք – չի կատարվում
- Առաջխաղացում եւ գովազդ – կատարվում է վիրտուալ խանութի, կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/gustuldobrogean/)
Պարբերականությունը՝
Վիրտուալ խանութը մշտապես բաց է (առցանց պատվերների համակարգը գործում է միայն իրավաբանական անձանց համար)։
Կենտրոնի առաջարկած մթերքները․
Կաթնամթերք՝ յոգուրտ, կեֆիր, սանա (ռումինական կաթնամթերք), սերուցք, պանիր, կովի եւ այծի կաթ։
Հասանելիության պայմանները․
Կարող են օգտվել բոլորը, ում համար կենտրոնը հասանելի է։
Թե մանրավաճառները եւ թե մեծավաճառները, ինչպես նաեւ անհատ հաճախորդները կարող են գնել գործընկեր խանութներից։
- 5 Dumbrava Roșie Street, Constanța, 900613.Romania
- +40 0241.785058
- https://www.eldalactate.ro/
- gustuldobrogean@eldalactate.ro
- https://www.facebook.com/gustuldobrogean/
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրերին՝ 8:00-16:00
Շաբաթ օրերին՝ 8:00-16:00
Կիրակի օրերին փակ է