Մոշ Իոսիֆ

Լոբազգիներ Լոբազգիներ
Միս Միս
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ
Ավանդական մսամթերք Ավանդական մսամթերք

Նախաձեռնող/ներդրող/սեփականատեր՝

Մոշ Իոսիֆ ՍՊԸ

Կոնտակտային անձ՝

Մարիուս Իոսիֆ, սեփականատեր

Ֆինանսավորումը՝ 

Մասնավոր

Նախագիտելիք

Բիզնեսի հակիրճ նկարագրությունը եւ դրա զարգացման փուլերը

Թեպետ ընկերությունը հիմնադրվել է 2001 թ․, 2010-ին է սկսել է իրականացնել ֆերմերային տնտեսություն զարգացնելու գաղափարը՝ ընտանիքի՝ 100 % բնական բաղադրամասերով թարմ մթերքի կարիքները հոգալու նպատակով (թռչնի, տավարի եւ ոչխարի միս, ձու, կաթ եւ այլն)։ Թռչունների ու կենդանիների թվի ավելացմանը զուգընթաց մենք ձեռք բերեցինք արտադրողի հավաստագիր, որպեսզի ավելցուկային արտադրանքը վաճառենք բնակչությանը։

2012 թ․ աշնանից սկսած, հիմնադրեցինք մսի վերամշակման փոքր արտադրամաս՝ տեղ, որտեղ սկսեցինք ավանդական եղանակով պատրաստվող տնական մթերքների միկրոարտադրություն՝ առանց հավելանյութերի կամ սինթետիկ նյութերի, թունաքիմիկատների, օգտագործելով միայն բնական համեմունքներ, ընդ որում աշխատանքներն իրականացվում են ձեռքով։

2012 թ․ աշնանը մենք առաջին անգամ մասնակցեցինք Ավանդական մթերքների փառատոնին, որը կազմակերպվում է Բերքի տոնի ժամանակ, Մամաիայի (Կոնստանցայի գավառ) ցուցահանդեսային տաղավարում։ Դրանից հետո, մինչեւ 2014 թ․ փետրվարը, մասնակցելով բազմաթիվ այլ տեղական փառատոների, որոշեցինք որեւիցե ձեւի իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերել եւ այդպիսով ծնունդ տվեցինք «ՄՈՇ ԻՈՍԻՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Մեր գործունեության հիմնական ուղղությունը պատրաստուկների արտադրությունն է 100 %-ով բնական բաղադրամասերով, որոնք չեն պարունակում հավելանյութեր կամ արհեստական նյութեր՝ համարելով, որ միայն այս ձեւով Մոշ Իոսիֆի բնական ապրանքատեսակները սեփական շուկայախորշ կունենան հայրենական եւ արտահանման շուկայում։

Տեղադիրքը/հասցեն՝

Mos Iosif SRL, 2 Nucilor Street, Cumpăna, Constanța, 907105, Romania

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

  • Գործունեության տիրույթը՝ ազգային
  • Մշտական հաճախորդները՝ անհատ գնորդներ
  • Լոգիստիկան – ֆիզիկական հասանելիությունը՝ հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով, ոտքով

Կենտրոնի առաջարկած ծառայությունները․

  • Վաճառք (մանրածախ)
  • Բիզնես համագործակցության տարբերակները – վաճառքը կատարվում է ֆիզիկական խանութի եւ վիրտուալ խանութի, ինչպես նաեւ հիպերմարկետների եւ այլ խանութների միջոցով, ինչպիսիք են՝
  • Կոնստանցայում՝ հիպերմարկետների հետեւյալ ցանցերն ու խանութները․ Moara Veche, Curtea Brâncovenească, Pinos Trade 2001, Grand, Adivin, băcănia Madame “Z”, Polar, Țăranii Dobrogeni, Cămara Mariei, Finest, Dina-Cumpăna, Foodicious, Frez Life, Innovana Business Solutions Srl (all Farm), Doua Surori Traditional, Tanase Herbas, Bright Healthy Food, Catina Divina, Cristin N L Impex, Aquila Expres Home, Camara Lui Tomita, Bacania Magica, Nasul Rosu, Moara Veche Concept, Tardis Bunatati Traditionale, Ziris Concept, Greenspire, Goodfood Enterprises, Liliput Co։
  • Բուխարեստում՝ հիպերմարկետների հետեւյալ ցանցերն ու խանութները․ Casa cu Gemene, Băcănia Soarelui, Băcănia Companion, Băcănia Veche, Origini, Ki-Life Natural.
  • Վստահագրով վաճառք – չի կատարվում
  • Առաջխաղացում եւ գովազդ – կատարվում է վիրտուալ խանութի, կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով (https://ro-ro.facebook.com/mosiosifpreparatenaturale/)։

Պարբերականությունը՝

Վիրտուալ խանութը մշտապես բաց է (առցանց գործարք)։

Ֆիզիկական խանութը բաց է բոլոր աշխատանքային օրերին, բայց փակ է հանգստյան օրերին։

Կենտրոնի առաջարկած մթերքները՝

 – Ավանդական մսամթերք՝ բաբիչ, պաստրամի, երշիկներ եւ այլն

Հասանելիության պայմանները՝

Կարող են օգտվել բոլորը, ում համար հասանելի է․ կարող են գնել թե մանրավաճառները եւ թե անհատ հաճախորդները։

Աշխատանքային ժամեր

Աշխատանքային օրերին՝ 8:00-17:00

Շաբաթ և կիրակի օրերին փակ է:

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր