Կոյկոյլի Տեսալոնիկիս սպառողական արտադրական կոոպերատիվ
Պիտակներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Կոյկոյլի Տեսալոնիկիս սպառողական-արտադրական կոոպերատիվ
Կոնտակտային անձ՝
Պապաստաֆիդաս Անաստասիոս, դիտորդ խորհրդի անդամ
Ֆինանսավորումը՝
Կոոպերատիվը ստեղծվել է իր անդամների մասնավոր ֆինանսավորմամբ։
Նախագիտելիք․
Կոյկոյլի սպառողական-արտադրական կոոպերատիվը հիմնադրվել է 2016 թ․ հուլիսի 16-ին եւ կառավարվում է սոցիալական տնտեսության եւ համերաշխության վերաբերյալ կոոպերատիվ օրենսդրության դրույթներով։
Կոոպերատիվի նպատակը հարակայուն զարգացման խթանումն է՝ միաժամանակ իր աշխատանքներով նպաստելով շրջակա միջավայրի հարակայունությանը եւ ընկերային (սոցիալական) ու տնտեսական հավասարությանը։ Մասնավորապես, կոոպերատիվը զարգացնում է սպառողական, գյուղատնտեսական, արտադրական, տրանսպորտային, զարգացման, ընկերային, կրթական, բնապահպանական եւ մշակութային բնույթի գործունեություն՝ հիմնվելով էկոլոգիայի, ապամագնիսացման եւ ընկերային (սոցիալական) տնտեսության սկզբունքների վրա։
Կոոպերատիվի գլխամասային գրասենյակը տեղակայված է Սալոնիկի մանրածախ խանութում, իսկ կոոպերատիվի անդամները իր սպառողներն ու արտադրողներն են։
Տեղադիրքը/հասցեն՝
Իպսիլանտու 28, Վուլգարիի շրջան, Սալոնիկ, Հունաստան
Կենտրոնական մասնաճյուղը եւ տարաշրջանային/տեղական վաճառակետերը․
Կենտրոնական մասնաճյուղ․ Իպսիլանտու 28, Վուլգարիի շրջան, Սալոնիկ, Հունաստան
Կոնտակտային անձ՝ Պապաստաֆիդաս Անաստասիոս
Այլ տարածաշրջանային կամ տեղական վաճառակետեր չկան։
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Կոյկոյլին, մանրածախ խանութ ստեղծելու միջոցով, կոոպերատիվի անդամ արտադրողներին առաջարկում է սեփական տարածք իրենց արտադրանքը վաճառելու համար՝ առանց միջնորդներից կախում ունենալու։ Այս ձեւով արտադրողները կարող են, իրենց վաճառքի գները ցածր պահելով, լիարժեք վերահսկողության տակ պահել իրենց մթերքների ոչ միայն արտադրությունը, այլեւ բաշխումը սպառողներին։
Կոոպերատիվը նպաստում է էկոլոգիական երկրագործության տարածմանն ու աջակցությանը եւ սպառողների գիտակցության զարգացմանը՝ կիրառելով «դաշտից մինչեւ ափսե» փիլիսոփայությունը։ Այն նպաստում է երիտասարդ ֆերմերների փոխադարձ օգնությանն ու աջակցությանը, որոնք ցանկանում են անցում կատարել էկոլոգիական գյուղատնտեսությանը՝ միաժամանակ տարածելով արտադրանքի ապամագնիսացման արժեքի եւ թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործման վնասակարության մասին իրազեկումը։
Կոոպերատիվի գործունեության ասպարեզը տեղական-տարածաշրջանային է, իսկ դրա մատակարարները կոոպերատիվի անդամ տեղական, տարածաշրջանային եւ ազգային արտադրողներ են։ Խանութի հաճախորդները գլխավորապես ավելի լայն տարածքի, այլ խանութների ու ռեստորանների սպառողներն են։ Ապրանքի փոխադրումը կատարում են մատակարարները, բայց շատ դեպքերում՝ զուգակցելով այլ աշխատանքների հետ (կոոպերատիվի կողմից տեղում վճարում եւ հսկողություն կամ արտադրողների անցում մոտակա բազմավաճառ շուկաներ)՝ ճանապարհը եւ բնապահպանական ազդեցությունը կրճատելու նպատակով։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
Կոյկոյլին գլխավորապես իրականացնում է մանրածախ վաճառք եւ ոչ թե մեծածախ վաճառք այլ ընկերությունների ու վաճառականների։ Այն ներմուծում է միայն այնպիսի ապրանքներ, որոնք երկրում չեն արտադրվում եւ իր պատվերները համատեղում է այլ կոոպերատիվների հետ՝ ավելի լավ գին ապահովելու եւ բնապահպանական ազդեցությունը կրճատելու համար։
Կոոպերատիվն իր ապրանքների առաջխաղացումն ու գովազդը կատարում է խանութի ներսում եւ առցանց՝ ընկերային ցանցերի միջոցով՝ առաջարկելով հատուկ գներ եւ անելով հատուկ առաջարկներ։ Հաճախորդները հնարավորություն ունեն պատվիրել կամ հեռախոսով, էլփոստով կամ առցանց խանութի միջոցով։ Առաքումը կատարվում է խանութից՝ ընկերության սեփական մասնավոր փոխադրամիջոցներով։
Պարբերականությունը․
Խանութը բաց է ամբողջ տարին եւ աշխատում է աշխատանքային բոլոր օրերին ու ժամերին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Կոոպերատիվն ունի ապրանքների հետեւյալ տարակարգերը․
- Սննդամթերք․ ալյուր եւ սպիտակաձավար, հացահատիկ, ձիթապտուղ եւ յուղեր, մակարոնեղեն, սուրճ-շաքար, ջեմ եւ ավանդական հունական աղանդերներ, մեղր եւ ենթամթերքներ, համեմունք, հատիկաընդեղեն, թթու դրած մթերք
- Նպարեղեն՝ բանջարեղեն, ընկուզեղեն, մրգեր
- Հացամթերք՝ հաց եւ թխվածք, թխվածքներ, առողջ նախուտեստներ
- Ֆերմերային տնտեսությունից՝ ձու, պանրամթերք, միս
- Խոտաբույսեր եւ առողջություն՝ եթերայուղեր – ծաղկի ջուր, խոտաբույսեր, անուշաբույր բույսեր, խոտաբույսերի յուղ, խոտաբույսերի թուրմեր, սենյակային բույսեր
- Խմիչքներ՝ հյութ, գինի, ցիպուրո, լիկյոր
- Անձնական հիգիենա՝ կոսմետիկա, խնամքի միջոցներ, շամպուն-օճառներ
- Տնային խնամք՝ բնական մաքրող եւ լվացող միջոցներ, սոսինձ
Հասանելիության պայմանները․
Ում համար է հասանելի կենտրոնը․
- Վաճառքի դեպքում՝
Կոյկոյլիում ապրանք վաճառելու ամենակարեւոր չափանիշը այս կոոպերատիվի առանձնահատուկ բնույթը ընդունելն է, որը վերաբերում է արտադողի եւ վերջնական սպառողի միջեւ նոր հավատամք ձեւավորելու՝ բոլոր մասնակիցների համատեղ ջանքին։ Կոյկոյլին իր բոլոր անդամներն են, եւ վաճառադարակները բոլորի ու առանձին յուրաքանչյուրի համար են։ Արտադրողն իր արտադրանքն առաքում է իր իսկ խանութը եւ մշակում վերահսկողության իր սեփական համակարգը՝ դրանով իսկ օգնելով մյուս անդամներին բարելավել իրենց արտադրանքի որակը։ Կոոպերատիվին արտադրանքի ներկայացման չափանիշները նպատակ ունեն խրախուսել գյուղական փոքր արտադրողներին՝ անցում կատարել էկոլոգիական գյուղատնտեսության գործելակերպերին եւ էկոլոգիական արտադրության՝ որպեսզի կարողանան դառնալ կոոպերատիվի անդամներ։ Պաշտոնական հավաստագրում չի պահանջվում, քանի որ արտադրողների եւ սպառողների միջեւ հարաբերությունները հիմնված են փոխվստահության եւ համագործակցության վրա։ Համագործակցության ընթացքում կոոպերատիվը այցելում է տնտեսություններ եւ կատարում նմուշների լաբորատոր անալիզներ՝ արտադրողների եւ արտադրանքի էկոլոգիական գնահատման հանձնաժողովի միջոցով։ Բացի էկոլոգիական արտադրության չափանիշներից, հաշվի են առնվում նաեւ աշխատանքային պայմանները եւ աշխատավայրում առողջության ու անվտանգության պայմանները։ Հատուկ կարեւորություն է տրվում գները ցածր պահելուն եւ փոխադրման ու փաթեթավորման միջոցով բնապահպանական ազդեցությունը նվազեցնելուն։
Խանութի վաճառադարակներում եղած որեւ ապրանք պետք է ստացված լինի կոոպերատիվի անդամ մատակարարից, իսկ Հունաստանից դուրս արտադրված ապրանքի համար գործում է արդար առեւտրի էկոապրանքների բաժինը։ Կոոպերատիվը նպատակաուղղված է բացառապես այն արտադրողներին, որոնք իրենց արտադրանքը վաճառում են ուղղակիորեն խանութի միջոցով։ միջնորդ-վաճառականներին չի թույլատրվում դառնալ կոոպերատիվի անդամներ եւ վաճառել իրենց ապրանքը։
Կոոպերատիվի միջոցով ապրանք վաճառելու չափանիշները․
- Արտադրողը օետք է դառնա կոոպերատիվի անդամ՝ լրացնելով հայտադիմում եւ վճարելով մասնակցության վճար (€ 300)։
- Այն դեպքերում, երբ ֆերմերը դիմում է ներկայացնում ֆինանսական օգնություն ստանալու համար, պետք է դիմումն ուղարկի նաեւ կոոպերատիվի գնահատման հանձնաժողովին։
- Հողը պետք է մշակվի համաձայն երկրագործական հետեւյալ գործելակերպերի՝ օրգանական, կենսադինամիկ եւ բնական մշակություն կամ դրանց համադրում։
- Կոոպերատիվն աջակցում է ավանդական բուսաձեւերի (սորտերի) եւ սերմերի պահպանման ու տարածման միջազգային շարժմանը։ Այն առաջարկում է մշակել ավանդական բուսաձեւեր եւ սերմեր, բայց չի բացառում հիբրիդներ օգտագործող արտադրողներին։ Կոոպերատիվը չի ընդունում մուտացիայի ենթարկված սերմացուից աճացրեծ մթերքներ։
- Պահեստավորման ենթակա մթերքները պետք է պահպանվեն էկոլոգիական պահպանման եղանակներով։
- Բնության մեջ հավաքած մթերքներ չեն թույլատրվում։ Դրանք կընդունվեն միայն այն դեպքերում, եթե չկան էկոլոգիական չափանիշներով արտադրված համապատասխան մթերքներ եւ եթե դրանք չեն հավաքվել պահպանվող տարածքներից։ Ամեն դեպքում պահանջվում է թույլտվություն պետական մարմիններից։
- Գնման դեպքում՝
- Խանութի առաջարկած մթերքների գնորդները հիմնականում տեղացի սպառողներ են, եւ խանութ մուտք գործելու համար նրանց ներկայացվող հատուկ չափանիշներ չկան։ Նրանց համար բնութագրական է շրջակա միջավայրի եւ իրենց սպառած մթերքների արտադրության եղանակների հանդեպ զգայուն վերաբերմունքը։ Գնորդ կարող են լինել նաեւ տեղական այլ խանութներ եւ/կամ ռեստորաններ, ընդ որում աշխատանքներ են կատարվում մեծածախ առեւտրի կազմակերպված զարգացման ուղղությամբ։
- Ipsilantou 28, region of Voulgari, Thessaloniki, Greece
- +30 2310 311047
- www.tokoukouli.gr
- infokoukouli@gmail.com
- KoukouliCoop
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00: – 21:00, շաբաթ՝ 08:00 – 16:00