Բիոս կոոպ
Պիտակներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Սալոնիկի սոցիալական սպառողական կոոպերատիվ
Կոնտակտային անձ՝
Պապաֆիլիպու Ասպա, Վարչական խորհրդի նախագահ
Ֆինանսավորումը՝
Կոոպերատիվի անդամների մասնավոր ֆինանսավորում
Նախագիտելիք․
Սալոնիկի «Բիո կոոպ» սոցիալական սպառողական կոոպերատիվը հիմնադրվել է 2012 թ․՝ PRO.S.K.AL.O. (Կոոպերացիայի նախաձեռնություն հանուն սոցիալական համերաշխության տնտեսության) նախաձեռնությունից հետո։ Հաջորդող տարիներին նախաձեռնող խումբը ընդլայնվեց՝ որպես նախնական նպատակ ունենալով Սալոնիկում ստեղծել կոոպերատիվ սուպերմարկետ։ Կոոպերատիվ սուպերմարկետ ստեղծելու կապիտալը գոյացել է անդամների «բաժնեմասերից», որոնք նաեւ կոոպերատիվի համասեփականատերերն են։ Կոոպերատիվի գործունեությունը մեկնարկեց 2013-ին։ Այն գտնվում է Սալոնիկի կենտրոնի եւ արեւելյան տարածքների միջեւ, որտեղ տեղակայված է անդամների ամենամեծ տոկոսը։
«Բիոս կոոպի» նպատակը շահույթ չհետապնդող կոոպերատիվ սուպերմարկետի շահագործումն է, որտեղ վաճառվում են մատչելի գներով որակյալ մթերքներ, որոնք արտադրում են տարածաշրջանի գյուղատնտեսական կոոպերատիվները եւ անհատ ֆերմերներն ու արտադրողները։
Բիոս կոոպը զբաղվում է այլ կոոպերատիվների եւ անհատ արտադրողների հետ բիզնես գործարքներով, որոնց սուպերմարկետում տրամադրում է վաճառադարակներ իրենց ապրանքները տեղադրելու համար՝ դրանով իսկ աջակցելով ու ուժեղացնելով նրանց աշխատանքը։ Կոոպերատիվն այսօր ունի 450 ակտիվ անդամներ։
Տեղադիրքը/հասցեն՝
42 Konstantinou Karamanli Avenue, Thessaloniki, Greece
Կոնտակտային անձ՝ Լուկաս Պանագիոտիս, խանութի կառավարիչ
Այլ տարածաշրջանային կամ տեղական խանութներ չկան։
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը․
Խանութը գործում է տեղական-տարածաշրջանային մակարդակում եւ համագործակցում գլխավորապես իր տարածքին հնարավորինս մոտ տեղակայված արտադրողների ու կոոպերատիվների հետ։ Անշուշտ, սա չի բացառում ավելի հեռու գտնվող արտադրողների հետ համագործակցությունը, հատկապես այն դեպքերում, երբ պահանջվող մթերքների արտադրողը տեղացի ֆերմերները չեն։ Որոշ դեպքերում խանութը գործակցում է արտերկրի կոոպերատիվների հետ՝ Հունաստանից դուրս արտադրված ապրանքներ ներմուծելու համար։
Նպարեղենի խանութի հիմնական հաճախորդները սպառողների հանրությունն է եւ հատկապես տեղի բնակչությունը, ինչպես նաեւ տեղական բիզնեսները, ինչպիսիք են ռեստորաններն ու վաճառականները։
Մթերքների փոխադրումը խանութի տարածք սովորաբար կատարում են անմիջապես արտադրողները կամ՝ օգտագործելով որեւէ տրանսպորտային ընկերության ծառայությունները։ Մեծ քանակների դեպքում արտադրողը ստանձնում է ապրանքի փոխադրումը անմիջապես կոոպերատիվի սեփականությունը հանդիսացող պահեստային տարածքներ։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
Բիոս կոոպը զբաղվում է հիմնականում մանրածախ առեւտրով, սակայն չի արգելում նաեւ մեծածախ վաճառքը։ Ապրանքների մատակարարները տեղացի արտադրողներ ու կոոպերատիվներ են, ինչպես նաեւ արտերկրի ընկերություններ։ Կոնկրետ ապրանքների վաճառքն ընդլայնելու համար կոոպերատիվը իրականացնում է առաջխաղացման եւ գովազդի աշխատանքներ խանութի ներսում եւ ընկերության վեբ կայքի միջոցով։ Ներկայում խանութն ընդունում է նաեւ հեռախոսային կամ էլփոսով պատվերներ եւ առաքման ծառայություններ մատուցում ոչ մեծ վճարի դիմաց։ Կարճաժամկետ պլաններից են առցանց խանութի գործարկումը, որով հաճախորդներին հնարավորություն կտրվի առցանց պատվերներ կատարել։
Պարբերականությունը՝
Խանութը գործում է աշխատանքային բոլոր օրերին ու ժամերին՝ ամբողջ տարին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Ապրանքների հիմնական տարակարգերն են՝
- մրգեր
- բանջարեղեն
- կաթնամթերք
- պանրամթերք
- մսամթերք
- հատիկաընդեղեն
- մակարոնեղեն
- հացահատիկ
- յուղեր
- ալյուր
- դեղաբույսեր
- թեյ
- միս
- թռչնամիս
Հասանելիության պայմանները․
Ում համար է կենտրոնը հասանելի․
- Վաճառքի դեպքում՝
- Մատակարար կարող են լինել տեղի արտադրողները եւ կոոպերատիվները՝ չբացառելով ավելի հեռու գտնվող մատակարարներին եւ/կամ օտարերկրյա կոոպերատիվներին կամ ընկերություններին։
- Հնարավոր մատակարարներին անհրաժեշտ կլինի հավանություն ստանալ կոոպերատիվի երկու հանձնաժողովներից՝ (ա) Որակի հանձնաժողովից, որը վերահսկում է մշակության եղանակների էկոլոգիական մաքրությունը, գենետիկորոն ձեւափոխված սերմերի բացակայությունը եւ աշխատանքային միջավայրը եւ (բ) Տնտեսական հանձնաժողովը, որը քննության է առնում կոնկրետ մթերքի մատակարարման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով սպառողի բացառիկ շահը։
- Մատակարարը պարտավոր չէ դառնալ կոոպերատիվի անդամ եւ ոչ էլ խանութի կամ խանութում վաճառադարակի մուտքավճար մուծել։ Կոոպերատիվը խանութում կոնկրետ դիրք կամ վաճառադարակ ստանալու համար մրցակցությունը չի խրախուսում։
- Կոոպերատիվը քաջալերում է սահմանափակ փաթեթավորումը, էկոլոգիապես մաքուր փաթեթավորումը կամ հնարավորության դեպքում՝ փաթեթավորման բացակայությունը։
- Ապրանքի փոխադրումը կատարում է մատակարարը։
- Գնման դեպքում՝
- Գնորդների համար խանութ մուտք գործեու սահմանափակումներ չկան։ Գնորդները գլխավորապես տեղացի սպառողներ են։ Հնարավոր են նաեւ մեծածախ գնումներ այլ ընկերությունների կամ վաճառականների կողմից։
- 42 Konstantinou Karamanli Avenue, Thessaloniki, Greece
- +30 2310 811918
- www.bioscoop.gr
- coopbios@gmail.com
- @bioscoop.gr
- @bioscoopgr
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 8:00 – 21:00