Մայր և երեխա Մայր և երեխա
Մանկական սնունդ Մանկական սնունդ
Մանկական դիմահարդարման պարագաներ Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
+(46)

Հելենիկ մարկետը սպառողական ապրանքներ վաճառող ցանցային խանութների ընկերություն է։ Ընկերության հետ համագործակցում է Վասիլիկա գյուղատնտեսական կոոպերատիվը, որը ընկերության վաճառակետերին է մատակարարում իր արտադրանքը՝ ոսպ եւ սիսեռ։

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր․

Սուպերմարկետների ցանցի հիմնադիրն ու սեփականատերը հենց ընկերությունն է։

Կոնտակտային անձ՝

Անդրիոտիս Քրիստոֆորոս

Ֆինանսավորումը՝ 

Ընկերությունը հիմնադրվել եւ գործում է մասնավոր ֆինանսավորմամբ։

Նախագիտելիք․

Հելենիկ մարկետս Ս․Ա․-ն գործունեությունը սկսել է 2012 թ․՝ ստեղծելով վստահագրով վաճառքի տեսակի «Հելենիկ մարկետս» հատկանշական անվանումով սուպերմարկետների ցանց։ Ընկերությունը հիմնականում գործում է Կենտրոնական Մակեդոնիայում եւ Կրետեում՝ 177 խանութներով, որոնցում աշխատում են լավագույնս վերապատրաստված եւ երկար տարիների փորձ ունեցող ղեկավարներ ու աշխատակազմ։ Հելենիկ մարկետսի հիմնական նպատակը լրացուցիչ խանութներ բացելու միջոցով Հունաստանի ամբողջ տարածքում իր ներկայությունն ուժեղացնելն է։

Ընկերությունը մշակել է զուտ հունական ուղղվածություն՝ հատուկ շեշտադրում անելով հույն արտադրողների եւ հունական ընկերությունների հետ գործընկերության միջոցով հունական արտադրանքի առաջխաղացման աջակցության վրա։

Ընկերությունը Էլոմաս գրուպի (հունական սուպերմարկետների ցանցային խումբ) անդամ է, որը հանձնառում է գործընկերային կապեր հաստատել ընկերության անունից, աջակցում է ընկերության գործունեությանը եւ դրա սեփական ապրանքանիշի ստեղծմանը, իր վրա է վերցնում արտերկրից ապրանքների ներկրումը եւ իրականացնում առաջխաղացման աշխատանքներ։

Հելենիկ մարկետս Ս․Ա․-ն շուկայական ցանցերից մեկն է, որոնց հետ Վասիլիկոն կոոպերատիվը համաձայնագիր է կնքել եւ ապրանք է մատակարարում 2017-ից ի վեր։

Տեղադիրքը / հասցեն՝

9th km. Regional Highway Thessaloniki – Kilkis, Greece

Գլխամասը եւ տարածաշրջանային/տեղական վաճառակետերը․

Գլխամասային գրասենյակ՝ 9th km. Regional Highway Thessaloniki – Kilkis, Greece

Ընկերությունը շահագործում է 177 տարածաշրջանային խանութներ (սուպերմարկետներ) Կենտրոնական Մակեդոնիայում եւ Կրետեում։

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը

Ընկերությունը գործում է ազգային մակարդակում՝ զարգացնելով իր ներկայությունը երկրի ամբողջ տարածքում, իսկ յուրաքանչյուր խանութ գործում է տեղական մակարդակում եւ նախատեսված է կոնկրետ տարածաշրջանում ապրող սպառողների համար։

Այս համատեքստում Վասիլիկայի կոոպերատիվը համագործակցության պայմանագիր ունի ընկերության հետ եւ մատակարարում է ոսպ ու սիսեռ 2017-ից ի վեր։ Ընդ որում, Վասիլիկայի գյուղկոոպերատիվն իր արտադրած ոսպը վաճառում է 177 խանութներում։

Ընկերության մատակարարները հիմնականում տեղացի արտադրողներն են, կոոպերատիվները եւ մանր արտադրողներ ամբողջ Հունաստանից ու արտերկրից։ Ընկերությունը թիրախավորում է սպառողների ընդհանուր հանրությունը, որոնք իր հիմնական հաճախորդներն են՝ չբացառելով մանրածախ վաճառքը այլ ընկերությունների՝ խոհարարական եւ զբոսաշրջության ոլորտներից։

Մատակարարներից գլխամաս արտադրանքը փոխադրվում է տրանսպորտային ընկերությունների կամ հանրային տրանասպորտի միջոցով, իսկ սուպերմարկետների մատակարարումը կատարվում է ընկերության սեփական փոխադրամիջոցներով։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները․

Հելենիկ մարկետսի մատուցած ծառայությունները ներառում են երկրում արտադրված կամ արտերկրից ներմուծված սպառողական ապրանքների մանրածախ վաճառքը։

Ընկերությունն իր գործառնությունները զարգացնում է՝ հիմնելով նոր խանութներ ամբողջ երկրում՝ վստահագրման (ֆրանչայզ) միջոցով, միեւնույն ժամանակ ձեռնարկում է գործողություններ՝ ներկրելու եւ բաշխելու այնպիսի ապրանքներ, որոնք բացակայում են հունական շուկայում։

Առաջխաղացման եւ գովազդի գործողությունները ներառում են ամենշաբաթյա բրոշյուրի հրատարակումը, որը սպառողներին տեղեկացնում է առկա առաջարկների եւ նոր ապրանքների մասին։ Բացի այդ, հրապարակումներ եւ գովազդներ է տեղադրում տպագիր մամուլում եւ ընկերային (սոցիալական) ցանցերում։

Պարբերականությունը՝

Ընկերության սուպերմարկետները գործում են աշխատանքային բոլոր օրերին եւ ժամերին՝ ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Հելենիկ մարկետսի առաջարկած մթերքների տարակարգերն են՝

  • Մրգեր եւ բանջարեղեն
  • Մսամթերք
  • Պանրամթերք
  • Կաթնամթերք
  • Թարմ միս
  • Սառեցված սննդամթերք
  • Բրինձ եւ մակարոնեղեն
  • Հատիկաընդեղեն եւ հացահատիկ
  • Բուսական եւ ձիթապտղի յուղ
  • Թխվածք
  • Համեմունք
  • Ոչ ալկոհոլային խմիչքներ եւ սուրճ
  • Ըմպելիքներ եւ հյութեր
  • Մաքրող նյութեր եւ միջոցներ
  • Անձնական հիգիենայի պարագաներ

Հասանելիության պայմանները․

Ում համար է հասանելի կենտրոնը․

  • Վաճառքի դեպքում՝

-   Ընկերության վաճառողներ/մատակարարներ կարող են լինել թե հայրենական եւ թե արտերկրի արտադրողներ, կոոպերատիվներ եւ մանր արտադրություններ։ Անհատ ֆերմերները չեն բացառվում, բայց պետք է կարողանան արտադրել ընկերության բոլոր խանութների համար բավարար քանակություն։

-  Մատակարարները պետք է հավաստագրված լինեն ըստ ISO եւ HACCP համակարգերի եւ ունենան իրենց գործունեությունն ապացուցող բոլոր իրավական փաստաթղթերը։

-  Վաճառողները եւ մատակարարները պետք է շփման մեջ մտնեն եւ բանակցեն ԷԼՈՄԱՍ-ի գնումների բաժնի հետ՝ պահանջվող քանակի եւ վաճառքի գնի վերաբերյալ համաձայնության հասնելու համար՝ բոլոր խանութներ ապրանքի անխաթար հոսքը ապահովելու նպատակով։

  • Գնման դեպքում՝

-  Ընկերության ապրանքները գնելու հնարավորություն ունեն միայն մանրածախ գնորդները, որոնք կարող են լինել կամ անհատ հաճախորդներ կամ տեղական ընկերություն։

Աշխատանքային ժամեր

Աշխատանքային օրեր - երկուշաբթիից շաբաթ

Աշխատանքային ժամեր - երկուշաբթիից ուրբաթ՝ 8:00 – 21:00, շաբաթ՝ 8:00 – 20:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր