Կանաչ ընտանիք «The Hellinikon»

(0 Կարծիքներ)
Free
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
Համեմունքներ Համեմունքներ
Լոբազգիներ Լոբազգիներ
Մեղր և մեղվաբուծական արտադրանք Մեղր և մեղվաբուծական արտադրանք
+(33)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Կանաչ ընտանիք ընկերությունը ամբողջ երկրով մեկ զարգացած խանութների ցանցի սեփականատերն ու հիմնադիրն է։  

Կոնտակտային անձ՝

Պանտալեոն Թեոդորոս, սեփականատեր

Ֆինանսավորումը․

Ընկերությունը ստեղծվել եւ զարգացել է մասնավոր ֆինանսավորմամբ։

Նախագիտելիք

Ընկերությունը գործունեութունը սկսել է 1996 թ․, Աթոս հրապարակում՝ սննդակարգային հավելումների, դեղաբույսերի, մեղրի եւ նախաճաշի պարագաների մի խանութով՝ կրելով այն ժամանակ իտալական շուկայում գերիշխող միտումների եւ առողջ նախաճաշի մշակույթի ազդեցությունը։ Առողջ եւ օրգանական մթերքներ մատակարարելու համար բիզնեսի տերը համագործակցություն է սկսում արտերկրի հետ՝ ներկրելով օրգանական մթերքներ, եւ միեւնույն ժամանակ զարգացնում է մեծածախ վաճառքը։ 2000 թ․ ապրանքաշարը ներառում է հիվանդությունների դեմ պայքարող բուսական կոսմետիկա, իսկ օրգանական մթերքի շուկան սկսում է ծաղկել, եւ ընկերությունն ուժեղացնում է մեծածախ առեւտուրն ու դրա ընդլայնումը ամբողջ Հունաստանի տարածքում։ 2008 թ․ հիմնադրվել է օրգանական խանութը Թեմիստոկլի Սոֆուլիս փողոցում։ 2009-ին ընկերությունը ձեռնամուխ է լինում իր երկու խանութների վերանորոգմանը եւ իր կորպորատիվ ինքնության փոփոխությանը։ Վերանորոգված երկու խանութներն այժմ համատեղում են հնաոճ մթերային խանութն ու հնաոճ դեղատունը եւ ընկերությունը մտնում է մրգի եւ բանջարեղենի շուկա՝ վերանվանվելով Կանաչ ընտանիք։

2012-ին ընկերությունը ստեղծում է չորացրած սննդամթերքի փաթեթավորման կենտրոն Նեա Ռայդեստոսում, որտեղ պատրաստում է սեփական պիտակը, փաթեթավորում է բանջարեղենը եւ տեղակայում իր գլխամասը։ Նույն տարում նոր խանութ է բացվում Պանորամայում եւ փոքր-ինչ ավելի ուշ՝ Ռոդեսում, Քսանտիում եւ  Սալոնիկի Կոմնինոն փողոցում։ Բիզնեսն աստիճանաբար ստանում է «դաշտից մինչեւ դարակ» փիլիսոփայությունը եւ ընկերությունը համագործակցող արտադրողներին շահադրդում է աճեցնել մթերքներ, որոնք անհետացել էին շուկայից։ Հաջորդող տարիներին խանութների թիվն ավելանում է Սալոնիկում, Լարիսայում եւ Վոլոսում, իսկ 2018-ին ընկերությունը մուտք է գործում Աթենքի շուկա։ Բացի այդ, ստեղծվում է թխվածքի արտադրություն, ընդ որում հացը թխվում է հատուկ նյութերով, ինչպիսիք են հնդկաձավարը եւ բրինձը, եւ վաճառվում ընկերության սեփական խանութներում։

Այսօր Կանաչ ընտանիքն ունի 9 խանութ Հունաստանով մեկ եւ 78 աշխատող։ Առաջիկա պլանները ներառում են ընկերության ներկայության ամրապնդումը՝ նոր խանութներ բացելով, Կիպրոսի շուկա մտնելը եւ «զրո թափոններ» նպատակին հասնելը։

Տեղադիրքը/հասցեն՝

Հիմնական գրասենյակներ՝ Platonos 8, Nea Raidestos, Thessaloniki, Greece

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն

Ընկերությունը գործում է ազգային մակարդակում՝ Սալոնիկում գտնվող կենտրոնական կառույցով, որտեղից մատակարարում է իր մանրածախ խանութներին՝ ամբողջ Հունաստանում։

Կանաչ ընտանիքի մատակարարները հիմնականում օրգանական ֆերմերներ ու արտադրողներ են, որոնց ընկերությունն աջակցում է արտադրության բոլոր փուլերում՝ ստեղծելով վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Բացի այդ, ընկերությունը գործակցում է հայրենական միկրոգարեջրագործարանների եւ տնայնագործական արտադրությունների (ավելի քան 100), ինչպես նաեւ արտերկրի՝ օրգանական մթերք արտադրող ընկերությունների հետ։

Հիմնական հաճախորդները այն տարածքի բնակիչներն են, որտեղ գործում է խանութը, եւ թեպետ ընկերությունն այլեւս չի զբաղվում մեծածախ վաճառքով, շարունակում է սպասարկել երկրի կոնկրետ ռեստորանների ու հյուրանոցների։

Մթերքների մատակարարումը կատարվում է տրանսպորտային ընկերությունների միջոցով, որոնք ապրանքն առաքում են ձեռնարկության կենտրոնական կառույցներ։ Խանութների մատակարարումը, ինչպես նաեւ էլեկտրոնային պատվերներով ապրանքի բաշխումը կատարվում է ընկերության սեփական փոխադրամիջոցներով։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Կանաչ ընտանիքի առաջարկած ծառայությունները ներառում են իր արտադրած եւ շուկայահանած մթերքների մանրածախ վաճառքը։ Ընկերությունն առաջարկում է վստահագրման (ֆրանչայզ) տեսքով բիզնես համագործակցության տարբերակներ՝ Հունաստանում մանածախ խանութներ հիմնելու եւ գործարկելու  համար, ինչպես նաեւ`գլխավոր վստահագրման (մաստեր ֆրանչայզ) տեսքով՝ այլ երկրներում ընդլայնվելու նպատակով։ Ընկերությունը էական ներդրումներ է կատարում իր արտադրանքի (ապրանքանիշերը, որոնցով առեւտուր է անում) առաջխաղացման ու գովազդի, իր խանութների եւ իր վստահագրյալների մեջ՝ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Վերջապես, ընկերությունը հանձնառում է ապրանքներ առաքել կենտրոնական կառույցից խանութներ եւ խանութներից հաճախորդների տարածք։

Պարբերականությունը՝

Ընկերության խանութները բաց են ամբողջ տարին, աշխատանքային օրերին ու ժամերին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Ամենօրյա թարմ արտադրանք

-       Թխվածք

-       Կաթնամթերք

-       Մրգեր եւ բանջարեղեն

-       Մսամթերք

-       Սառեցված մթերք

Օրգանական մթերքի խանութ

-       Լվացող միջոցներ

-       Թխվածք

-       Սպրեդներ

-       Նրբախորտիկներ

-       Բրինձ եւ հատիկաընդեղեն

-       Նախուտեստներ

-       Խմիչքներ - հյութեր

-       Յուղ

-       Մեղվամթերքներ

-       Չրեր

Բուսակերական մթերք

Մակարոնեղեն

Հացահատիկ

Կոսմետիկա

Սննդային հավելումներ

Հասանելիության պայմանները․

Ում համար է հասանելի կենտրոնը․

  • Վաճառքի դեպքում՝

-       Անհատ օրգանական ֆերմերները եւ արտադրողները, միկրոգարեջրագործարանները եւ տնայնագործ ընկերությունները՝ թե հայրենական եւ թե արտերկրի, կարող են իրենց ապրանքները վաճառել ընկերությունում։

Ֆերմերներն ու արտադրողները պետք է ունենան իրենց գործառնությունների համար բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը եւ իրենց արտադրանքի բոլոր ընդունելի հավաստագրերը։

-  Ընկերությունը ստուգում եւ վերանայում է արտադրանքի որակը եւ փաթեթավորումը, ինչպես նաեւ մատակարարի գործունեության վայրը եւ աշխատանքային պայմանները։

-   Ընկերությունը ստուգում է մատակարարի արտադրական հզորությունը՝ հավաստիանալու, որ քանակությունը բավարար է բոլորի խանութներին մատակարարելու համար։

  • Գնման դեպքում՝

-    Ընկերության գնորդներն են սպառողները եւ մանրածախ հաճախորդները, որոնց համար հասանելի են իր խանութները։ Բացի այդ, կոնկրետ դեպքերում, այնպիսի բիզնեսներ, ինչպիսիք են ռեստորանները եւ հյուրանոցները, կարող են կատարել մեծածախ գնումներ՝ ընկերության հետ խորհրդակցելուց հետո։

Աշխատանքային ժամեր

Կենտրոնական գրասենյակներ - երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00 – 17:00

Մանրածախ խանութներ - երկուշաբթիից շաբաթ՝ 9:00 - 20:00

Կարծիք (0)