Սուպերմարկետ Աֆրոդիտե Ս.Ա.

(0 Կարծիքներ)
Free
Մայր և երեխա Մայր և երեխա
Մանկական սնունդ Մանկական սնունդ
Մանկական դիմահարդարման պարագաներ Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
+(43)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր․

Խանութների ցանցի նախաձեռնողը եւ սեփականատերը ընկերությունն է։

Կոնտակտային անձ՝

Առեւտրային կառավարման/գնումների բաժնի ղեկավար

Ֆինանսավորումը․ 

Ընկերությունը ստեղծվել եւ գործում է մասնավոր ֆինանսավորմամբ։

Նախագիտելիք․

Աֆրոդիտե սուպերմարկետը գործունեությունը սկսել է 1983 թ․՝ գործարկելով իր առաջին խանութը Սալոնիկ քաղաքում։ Ընկերության զարգացման կայուն ընթացքը հանգեցրեց ցանց ստեղծելուն եւ Սալոնիկի ու Հալկիդիկիի շրջաններում նոր խանութների շարք մտնելուն։ Այսօր ընկերությունն ունի 21 խանութ, որոնցից 20-ը տեղակայված է Սալոնիկի, իսկ 1-ը՝ Հալկիդիկիի շրջանում։

Ընկերությունն իր բոլոր խանութներով, ինչպես նաեւ կենտրոնական պահեստով հավաստագրված է ըստ որակի կառավարման ISO ELOT EN 9001:2008 համակարգի, նաեւ մշակում է շրջակա միջավայրի պաշտպանության «կանաչ» ընթացակարգեր։

Ընկերությունը Էլոմաս խմբի (հունաստանյան սուպերմարկետների ցանց շահագործող խումբ) անդամ է, որն իր վրա է վերցնում ընկերության անունից գործընկերային հարաբերությունների ստեղծումը, աջակցում ընկերության գործառնություններին եւ ընկերության՝ սեփական ապրանքանիշի ներքո արտադրանքի թողարկմանը, ստանձնում արտերկրից ապրանքների ներկրման պարտավորութունները եւ իրականացնում առաջխաղացման աշխատանքներ։

Սուպերմարկետ Աֆրոդիտե Ս․Ա․-ն առեւտրային այն ցանցերից մեկն է, որի հետ համաձայնագիր է կնքել Վասիլիկոն գյուղատնտեսական կոոպերատիվը եւ ապրանքներ է մատակարարում սկսած 2017 թ․-ից։

Տեղադիրքը/հասցեն՝

Գլխավոր գրասենյակ՝ Սալոնիկ – Մոուդանիա ճանապարհի 14-րդ կմ

Գլխամասը եւ շրջանային/տեղական վաճառակետերը․

Գլխավոր գրասենյակ՝ Սալոնիկ – Մոուդանիա ճանապարհի 14-րդ կմ

Ընկերությունն ունի 20 տեղական սուպերմարկետներ Սալոնիկի շրջանային միավորումում եւ մեկը՝ Հալկիդիկիի շրջանային միավորումում։

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունն այսօր գործում է տեղական/ տարածաշրջանային մակարդակում՝ Սալոնիկի եւ Հալկիդիկիի շատ տարածքներում։ Ընկերության մատակարարները գլխավորապես տեղական արտադրողներն ու կոոպերատիվներն են, հայրենական տնայնագործ եւ փոքր արտադրությունները, ինչպես նաեւ արտերկրի արտադրական ընկերությունները։ Ընկերության հաճախորդներն ավելի մեծ տարածաշրջանի սպառողներն են, որոնց համար ուղղակիորեն հասանելի են խանութները, ինչպես նաեւ տվյալ տարածքներում գործող տեղական բիզնեսները։

Այս համատեքստում Վասիլիկա գյուղատնտեսական կոոպերատիվը, սկսած 2017-ից, գործակցային համաձայնագրի հիման վրա, Աֆրոդիտե սուպերմարկետին մատակարարում է ոսպ եւ սիսեռ։ Վասիլիկա գյուղկոոպերատիվն, այսպիսով, իր արտադրած հատիկաընդեղենը վաճառում է 21 խանութների։

Ընկերությունը պահպանում է մասնավոր սեփականություն հանդիսացող կենտրոնական պահեստներ, որտեղից կատարում է խանութների մատակարարումը՝ օգտագործելով սեփական փոխադրամիջոցները։

Կենտրոնի մատուցած ծառայությունները

Աֆրոդիտե սուպերմարկետները մասնագիտացած են սեփական խանութների միջոցով սպառողական ապրանքների մանրածախ վաճառքի մեջ եւ կատարում են հեռախոսով ու էլփոստով ստացած պատվերների բաշխումը։  

Ոչ միայն ընկերության, այլեւ դրա ապրանքների առաջխաղացման եւ գովազդի նպատակներով ընկերությունը տպագրում է ամենշաբաթյա բրոշյուր, որը բովանդակում է առկա ապրանքների առաջարկները եւ տրամադրում է անդամության քարտ՝ հաճախորդներին խրախուսելու նպատակով։ Բացի այդ, ընկերությունը ակտիվ գովազդային արշավներ է իրականացնում տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներով։

Պարբերականությունը

Ընկերությունը բաց է աշխատանքային բոլոր օրերին եւ ժամերին՝ ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած մթերքների տարակարգերը

Աֆրոդիտի սուպերմարկետներն առաջարկում են մթերքների հետեւյալ տարակարգերը․

  • Մրգեր եւ բանջարեղեն
  • Մսամթերք
  • Պանրամթերք
  • Կաթնամթերք
  • Թարմ միս
  • Սառեցված սննդամթերք
  • Բրինձ եւ մակարոնեղեն
  • Հատիկաընդեղեն եւ հացահատիկ
  • Բուսական եւ ձիթապտղի յուղ
  • Թխվածք
  • Համեմունք
  • Ոչ ալկոհոլային խմիչքներ եւ սուրճ
  • Ըմպելիքներ եւ հյութեր
  • Մաքրող նյութեր եւ լվացող միջոցներ
  • Անձնական հիգիենայի պարագաներ

Հասանելիության պայմանները

Ով կարող է մուտք գործել կենտրոն․

  • Վաճառքի դեպքում՝

-  Ընկերության վաճառողներ/մատակարարներ կարող են լինել արտադրողները, կոոպերատիվները եւ մանր արտադրությունները՝ թե հայրենական եւ թե արտերկրի։ Անհատ ֆերմերները նույնպես չեն բացառվում, բայց պետք է կարողանան արտադրել ընկերության բոլոր խանութների համար բավարար քանակություն։

-  Մատակարարները պետք է ունենան ISO եւ HACCP հավաստագրեր եւ ունենան իրենց գործունեությունն ապացուցող բոլոր իրավական փաստաթղթերը։

- Վաճառողներն ու մատակարարները պետք է կապվեն եւ բանակցեն ԷԼՈՄԱՍ-ի գնումների բաժնի հետ՝ որպեսզի համաձայնության հասնեն պահանջվող քանակների եւ վաճառքի գնի շուրջ՝ դրանով իսկ ապահովելով ապրանքների անխաթար հոսքը բոլոր խանութներ։

  • Գնման դեպքում՝

-  Ընկերության մթերքները գնելու հասանելիություն ունեն միայն մանրածախ գնորդները, որոնք կարող են լինել կամ անհատ հաճախորդ կամ տեղական ընկերություն։

Աշխատանքային ժամեր

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից շաբաթ

Աշխատանքային ժամեր - երկուշաբթիից ուրբաթ՝ 8:00 – 20:30, շաբաթ՝ 8:00 – 18:30

Կարծիք (0)