«ԲԻՈՖՐԵՍԿՈ» միամասնակից մասնավոր ընկերություն

(0 Կարծիքներ)
Free
Մայր և երեխա Մայր և երեխա
Մանկական սնունդ Մանկական սնունդ
Մանկական դիմահարդարման պարագաներ Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
+(48)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

ԲԻՈՖՐԵՍԿՈ միամասնակից մասնավոր ընկերություն

Կոնտակտային անձ՝

Կուրուզիդիս Գեորգիոս, սեփականատեր

Ֆինանսավորումը՝ 

Ընկերությունը հիմնադրվել եւ գործում է մասնավոր ֆինանսավորմամբ։

Նախագիտելիք

Ընկերության գործունեությունը 2002 թ․ սկսել է ներկա սեփականատերը, այն գտնվում է Սալոնիկում, եւ զբաղվում է օրգանական եւ կենսադինամիկ եղանակներով աճեցված մթերքների արտադրությամբ ու առեւտրով։ Հետազոտության ու զարգացման 15 տարիներից հետո ընկերությունն այժմ տեղակայված է 2.000 մ² տարածքով նոր շինություններում՝ ոչ մեծ արտադրական եւ փաթեթավորման բաժանմունքով։ Բիոֆրեսկոն առ այսօր պահպանում է երկարամյա համագործակցությունը օրգանական մթերքի միջազգային կայացած լավագույն ապրանքանիշերի հետ։ Որպես հունաստանյան բացառիկ ներկրող, ընկերությունը ներմուծում եւ վաճառում է օտարերկրյա մթերքներ, ինչպես նաեւ՝ տեղական օրգանական թարմ մրգեր ու բանջարեղեն, ընկուզեղեն եւ սառեցված սննդամթերք։

Կորպորատիվ փիլիսոփայությունը ներառում է համագործակցության զարգացում փոքր տնայնագործական արտադրությունների, ֆերմերների եւ այլ արտադրողների հետ, որոնք առաջարկում են բարձրորակ հավաստագրված մթերքներ եւ օգտագործում են արտադրության էկոլոգիապես անվնաս եղանակներ՝ առանց քիմիական պարարտանյութերի եւ միջատասպանների։ 

Բիոֆրեսկոն հավաստագրված է VIOELLAS S.A.-ի՝ Օրգանական մթերքի տեսչական ինստիտուտի կողմից՝ օրգանական մթերքի արտադրության եւ առեւտրի եվրոպական օրենադրության համաձայն։

Տեղադիրքը/հասցեն՝

Zappa & Makedonikou Agona 9, Oreokastro Thessalonki,Greece

ԳՏՀ՝ 40.70820, 22.91132

Գլխամասային մասնաճյուղը եւ տարածաշրջանայի/տեղական վաճառակետերը

Գլխամաս՝ Zappa & Makedonikou Agona 9, Oreokastro Thessalonki, Greece

Ընկերությունը չունի տարածաշրջանային եւ տեղական խանութներ։

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն

Ընկերությունը գործում է միջազգային մակարդակում՝ իր արտադրանքը վաճառելով արտերկրում եւ արտերկրից ներմուծելով ապրանքներ տեղական շուկայի համար։ Մշտական մատակարարներն են տեղացի օրգանական ֆերմերներն ու արտադրողները, Հունաստանի տնայնագործական արտադրությունները, օրգանական մթերքների մեծավաճառները եւ արտերկրի արտադրողները։ Ընկերության հաճախորդները օրգանական մթերքի խանութներն են, եւ ընկերության հիմնական բազայից ապրանքների բաշխումը հաճախորդներին կատարվում է կամ տրանսպորտային ընկերությունների կամ մասնավոր փոխադրամիջոցների միջոցով։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Բիոֆրեսկոն բացառապես «բիզնեսը բիզնեսին» սկզբունքով աշխատող մեծածախ ընկերություն է, որն իր ապրանքները վաճառում է Հունաստանում եւ արտերկրում։ Ներքին պահանջարկը բավարարելու համար ընկերությունը արտերկրից ներմուծում է օրգանական մթերքներ, որոնք Հունաստանում չեն արտադրվում, միեւնույն ժամանակ այլ երկրներ է արտահանում սեփական արտադրանքը, ինչպիսիք են թխվածքները, չրերը, մյուսլին, թահին (քունջութի մածուկ) եւ ընկույզի սառնաշաքարը (պաստել)։ Ընկերությունը նախափաթեթավորում է թարմ մրգեր եւ բանջարեղեն եւ օգտագործում է պիտակներ, որոնք բավանդակում են տեղեկություններ մթերքի անցած ուղու մասին՝ տնտեսությունից մինչեւ վերջնական վաճառակետ՝ թափանցիկություն եւ հետագծելիություն ապահովելու համար։  

Ընկերության եւ դրա ապրանքների (արտադրած եւ ձեռք բերած) առաջխաղացումն ու գովազդը կատարվում է տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներով, ներառյալ ընկերության կայքը եւ էլեկտրոնային խանութը։

Վերջապես, ընկերությունը ներքին շուկայի հաճախորդներին (օրգանական մթերքների խանութներին) իր ապրանքների բաշխման գործընթացին աջակցում է հեռախոսային եւ առցանց պատվերների միջոցով։

Պարբերականությունը

Ընկերությունն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին ու ժամերին՝ ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Բիոֆրեսկոն առաջարկում է մթերքների հետեւյալ տարակարգերը․

  • Աղ
  • Ալյուր
  • Կաթնամթերք եւ պանրամթերք
  • Մսամթերք, միս եւ ձուկ
  • Հացահատիկ եւ հատիկաընդեղեն
  • Յուղ, քացախ եւ ձիթապտուղ
  • Բուսայուղ
  • Սպրեդ
  • Թխվածքներ եւ քաղցրավենիք
  • Համեմունքներ եւ խոտաբույսեր
  • Մակարոնեղեն եւ բրինձ
  • Ընկուզեղեն եւ սերմեր
  • Նախուտեստներ եւ շոկոլադ
  • Սոյայի մթերքներ
  • Չրեր
  • Խմիչքներ եւ սուրճ
  • Հյութ եւ հանքային ջուր
  • Մանկական սնունդ
  • Քսուքներ եւ սպեղանիներ (բալասան, բալզամ)
  • Լվացող միջոցներ
  • Անձնական հիգիենայի պարագաներ

Հասանելիության պայմանները․

Ում համար է հասանելի կենտրոնը․

  • Վաճառքի դեպքում՝

-       Ընկերության թեկնածու մատակարարները պետք է ունենան օրինական գործունեություն եւ ձեռք բերեն տվյալ ազգային օրենդրությամբ նախատեսված բոլոր վավեր փաստաթղթերը։

-       Մթերքները (մշակված կամ արտադրված) իրավասու մարմնի կողմից պետք է հավաստագրված լինեն որպես օրգանական մթերք։

  • Գնման դեպքում՝

-       Գնորդները պետք է լինեն պրոֆեսիոնալ առեւտրականներ եւ ունենան ԱԱՀ պրոֆեսիոնալ համար։

Աշխատանքային ժամեր

Աշխատանքային օրեր - երկուշաբթիից շաբաթ՝ 09:00 – 17:00

Կարծիք (0)