Ռուիսպիրի կենսադինամիկ խաղողանոց

Համեմունքներ Համեմունքներ
Մեղր և մեղվաբուծական արտադրանք Մեղր և մեղվաբուծական արտադրանք
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ
"Մելաս" շաքարի և/կամ շաքարեղեգի օշարակ և մուրաբաներ "Մելաս" շաքարի և/կամ շաքարեղեգի օշարակ և մուրաբաներ
+(2)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Գիորգի Ալադաշվիլի

Կոնտակտային անձ՝

Գիորգի Ալադաշվիլի, սեփականատեր

Ֆինանսավորումը՝

Մասնավոր ֆինանսավորում, դրամաշնորհներ ոչ կառավարական կազմակերպություններից, աջակցություն Շվեյցարիայից

Նախագիտելիք․

Ռուիսպիրի կենսադինամիկ խաղողանոցը հիմնադրվել է 2016 թ.։ Գիորգի Ալադաշվիլին Վրաստանում խաղողագործության եւ գինեգործության բնագավառում կենսադինամիկ մոտեցումներ օգտագործելու առաջամարտիկ է։ Հիմնական շահադրդվածությունը եղել է ընտանեկան արտադրության համար հավասարակշռված եւ առողջ միջավայրի ստեղծումը։ Նա աստիճանաբար ընդլայնեց բիսնեսը եւ իր գինեգործարանում սկսեց գինու, ագրո եւ խոհարարական զբոսաշրջություն։ Այսօր Ռուիսպիրի կենսադինամիկ խաղողանոցն ունի վրացական ավանդական գինու մառան, ռեստորան, ընտանեկան հյուրանոց, հանգստի եւ մարզումների տարածք, 3 հեկտար խաղողանոց, պտղատու այգի՝ տարբեր մրգերով եւ հողամաս բանջարեղեն աճեցնելու համար, ինչպես նաեւ խառնանասնապահական տնտեսություն (տավար, ոչխար, խոզ, մեղվափեթակներ) եւ արտադրում է կեր իր կենդանիների համար։

Ամեն ոք հնարավորություն ունի այցելելու գինեգործարան եւ համտեսել տեղական գինիներ ու ճաշատեսակներ, գրանցվել գինու համտեսների եւ վարպետաց դասերի համար եւ մնալ հյուրանոցում ու վայելել առողջ միջավայրը։

Ռուիսպիրի կենսադինամիկ խաղողանոցը Caucascert-ի կողմից հավաստագրված է որպես օրգանական եւ ֆրանսիական Nicola Joli ընկերակցության անդամ է։

Տեղադիրքը/հասցեն՝

#12 Napareuli str., 2200, Telavi, Kakheti, Georgia

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը

Գործելով Վրաստանում եւ գինիներ արտահանելով աշխարհի շատ երկրներ (Շվեյցարիա, Բելգիա, Սինգապուր, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն), ընկերությունն իր սեփական գինու բազան ունի Շվեյցարիայում եւ Վրաստանում, որտեղից գինիներն առաքվում են տարբեր երկրներ։ Խաղողը եւ գինին արտադրվում են կենսադինամիկ եղանակներով։ Բացի այդ, ընկերությունն արտադրում է մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, այլ գյուղմթերքներ (շարոց, չրեր, ջեմեր, մուրաբաներ, մեղր, պանիր եւ այլն)։ Խաղողանոցը հիմնականում կենտրոնանում է մանրածախ առեւտրի ուղղությամբ եւ մատակարարում է զանազան ռեստորանների, բարերի, գինու խանութների եւ առաջարկում գինու զբոսաշրջություն իր գինու մառանում։ Տնտեսությունը տեղակայված է Թելավիում, Թբիլիսիից ավտոմեքենայի 1 ժամվա ճանապարհի վրա եւ հեշտությամբ հասանելի է հանրային տրանսպորտով ու ավտոմեքենայով։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Սեփականատերը հետաքրքրված ֆերմերներին առաջարկում է դասախոսություններ եւ խորհրդատվություն կենսադինամիկ գյուղատնտեսության վերաբերյալ։

Պարբերականությունը՝

Ամբողջ տարին

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

  • Տեղում արտադրված գինի եւ ալկոհոլային այլ խմիչքներ
  • Մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք եւ այլ գյուղմթերք (շարոց, չրեր, ջեմեր, մուրաբաներ, մեղր, պանիր եւ այլն)՝ փոքր քանակություններով, սեփական հյուրանոցի համար
  • Գինու եւ ագրո զբոսաշրջություն

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

●      Անհատ հաճախորդներ, առեւտրականներ, ռեստորաններ եւ խանութներ Վրաստանում եւ արտերկրում

Աշխատանքային ժամեր 

Ամեն օր՝ 09:30 – 20:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր