Ցինցկարո + ՍՊԸ

Կաթնամթերք Կաթնամթերք
Յոգուրտ Յոգուրտ
Ավանդական պանիր Ավանդական պանիր
Կաթ Կաթ

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

Զեյնաբ Աբուլաձե

Կոնտակտային անձ՝

Զեյնաբ Աբուլաձե, տնօրեն

Ֆինանսավորումը՝

Ագրո կրեդիտ, ՀԿ դրամաշնորհ եւ մասնավոր ֆինանսավորում

Նախագիտելիք

Կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թ․ հուլիսին՝ որպես պանրի ընտանեկան արտադրություն։ Բիզնեսը դանդաղորեն ընդլայնվել է, եւ ներկայում նոր տեխնոլոգիաներով արտադրում են պանիր, սերուցք եւ կարագ։ Պլանավորում են 2021 թ․ ընդլայնել բիզնեսը՝ ավելացնելով կաթնաթթվային արտադրությունից ստացվող նոր կաթնամերքներ։ Բացի այդ, ստեղծում են սեփական բարձրմթերատու անասնագլխաքանակ։ Բիզնեսն արդեն կիրառում է HACCP եւ ISO չափորոշիչներ։ Ընկերության կարգախոսն է՝ «Որակյալ հումք՝ որակյալ արտադրանք»։

Տեղադիրքը/հասցեն՝

Վրաստան, Տետրիցկարո համայնքապետարան, գյուղ Ցինցկարո

ԳՏՀ կոորդինատները՝ կիրառելի չէ

Գրանցման հասցեն՝ Վրաստան, Տետրիցկարո համայնքապետարան, գյուղ Ցինցկարո

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն

Ընկերությունը գործում է հիմնականում Վրաստանում, բայց արտահանում է կատարվում Ադրբեջան, Իսրայել եւ ԱՄՆ։ Օգտագործում են սեփական տնտեսության հումքը, ինչպես նաեւ հումք են գնում տեղացի ֆերմերներից, իսկ սեզոնային գնումներ կատարում են մեծ մատակարարներից (Սպիտակ ֆերմա, Կվարելի բագա)։ Ընկերությունը մթերք է վաճառում մեծ սուպերմարկետներին (Ֆրեսկո, Օրի նաբիջի, Զգապարի, Մադագոնի), ռեստորաններին (որոնց գործունեությունը հիմնականում կասեցվել է COVID-19-ի ժամանակ), առեւտրականներին եւ անհատ հաճախորդների։ Թբիլիսիից ընկերության տարածք ավտոմեքենայով կարելի է հասնել 40 րոպեում։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Ընկերությունը կաթ է գնում տեղացի ֆերմերներից։ Մեծ պատվերների դեպքում ընկերությունն ունի ամբողջ Վրաստանում գործող առաքման ծառայություն։

Պարբերականությունը՝

Աշխատում է ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Ավանդական վրացական պանիր (Սուլգունի եւ ծխեցրած սուլգունի), կաթ եւ մածուն։

Հասանելիության պայմանները

Վաճառքի դեպքում՝

  • Այստեղ իրենց արտադրանքը կարող են վաճառել անասնաբուծական մթերք արտադրող ֆերմերները։ Նրանք պետք է ունենան անասնաբուժական փաստաթղթեր, յուրաքանչյուր կենդանի նույնականացված պիտի լինի եւ ունենա անհրաժեշտ պատվաստումների օրացույց։

 

Գնելու դեպքում՝

  • Մանրավաճառներ, ռեստորաններ, խանութներ եւ անհատ գնորդներ։

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթից ուրբաթ՝ 09:00-18:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր