Դոբրիչի ֆերմերային շուկա, Բալչիկի ֆերմերային շուկա
Պիտակներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Հրանկոոպ կոոպերատիվ - Սոֆիա
Կոնտակտային անձ՝
Պեպա Ռաշեւա – Դոբրիչի ֆերմերային շուկայի եւ Բալչիկի ֆերմերային շուկայի կազմակերպիչ, Հրանկոոպ կոոպեատիվ ներկայացուցիչ
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
«Գլոբալ Դոբրիչ» առաջին համաժողովի ժամանակ (2017 թ․) գաղափար ծագեց Դոբրիչում կազմակերպելու ֆերմերային շուկա՝ երաշխավորված ծագման էկոլոգիապես մաքուր սննդամթերքը հասարակության համար արագ ու հեշտությամբ հասանելի դարձնելու կարիքը բավարարելու համար։ Գաղափարն իրականացնելու գործում ներգրավվեց Դոբրիչի քաղաքապետարանը եւ սկսեց որոնել հնարավոր կապալառուների։ Ի վերջո պայմանագիր կնքեցին Սոֆիայի Հրանկոոպ կոոպերատիվի հետ, կազմակերպություն, որն այս ոլորտում մեծ փորձ ունի եւ որը ֆերմերային շուկաներ ու ֆերմերային փառատոներ է անցկացնում երկրի մի շարք քաղաքներում։ Դոբրիչի քաղաքապետարանը համաձայնագիր կնքեց կոոպերատիվի հետ, ըստ որի վերջինը ստանձնեց շուկայի փաստացի կազմակերպման եւ իր փորձված համակարգը կիրառելու պարտավորությունը՝ Դոբրիչում կազմակերպելով արտադրողների կողմից անձամբ առաջարկվող բարձրորակ, բնական սննդամթերքներով ֆերմերային շուկա։ Դոբրիչի քաղաքապետարանը 2017 թ․ մեկնարկած նախագծի իրականացման վարչական գործընկերն է։ 2020 թ․, Բելչիկի քաղաքապետարանի հետ գործակցաբար, հիմնվեց Բալչիկի ֆերմերային շուկան։ Այս երկու նախաձեռնություններն ինքնուրույն որոշումներ կայացնող անկախ միավորներ են, բայց միեւնույն ժամանակ օգտագործում են Հրանկոոպ կոոպերատիվի կայացած համակարգը եւ օգտվում են կոոպերատիվի ընդհանուր շուկայավարական, հաշվապահական, իրավական եւ կառավարչական գործունեությունից։ Ֆերմերային շուկաները ամենշաբաթյա միջոցառումներ են։ Դրանց ժամանակ անցկացվում են նաեւ մշակութային միջոցառումներ, իսկ տեղի մամուլն իր վրա է վերցնում շուկայում տեղի ունեցող ամեն մի փոփոխության, միջոցառման մասին բնակչությանը տեղեկացնելու հոգսը։ Ֆերմերային շուկան դառնում է ոչ միայն հաճելի ու օգտակար գնումների վայր, այլեւ մի տեսակ կրթական աշխատանքների կենտրոն։ Կազմակերպիչները աշխատում են նաեւ տուրիստական երթուղիների մաս դառնալու ուղղությամբ։
Տեղադիրքը/հասցեն՝
Դոբրիչի ֆերմերային շուկա – Դոբրիչ, Հին Դոբրիչի ազգագրական համալիր
Բալչիկի (Դամատա) ֆերմերային շուկա - Բալչիկ, Պրիմորսկա փ․ 22
Ֆերմերային շուկա Բալչիկ (Ակվիլոն) - Բալչիկ, Հր․ Բոտեւ փ․ 21
Հակիրճ նկարագրություն․
Ֆերմերային շուկաների հիմնական նպատակն է ապահովել օրգանական սննդի/մթերքների՝ տեղական եւ օրգանական սննդամթերքի հասանելիությունը անմիջականորեն արտադրողից։ Շուկաներում բոլոր արտադրողները փոքր ընտանեկան ֆերմերային տնտեսություններ են, որոնք առաջարկում են գրեթե ամբողջությամբ միայն իրենց արտադրած մթերքը, ընդ որում արտադրողներից ոմանք օրգանական հավաստագրում ունեն։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Խանութների եւ ռեստորանների սեփականատերեր եւ մանրավաճառ հաճախորդներ
Հասանալի են ոտքով, ավտոմեքենայով եւ հանրային տրանսպորտով, կա նաեւ կայանատեղի։
Բաժնետոմսերի վաճառք եւ մանրածախ վաճառք
Հնարավոր համագործակցություն
ՖԲ, շուկայի հյուրերի առաջմղում, բերնեբերան շուկայավարում
Պլանավորվում է ապագայում կատարել առաքում։
Աշխատաժամերը
Շուկաները կանոնավոր կերպով անցկացվում են, տարբեր վայրերում լրացուցիչ տոնական ցուցահանդեսներ են անցկացվում։
Կենտրոնի/օբյեկտի առաջարկած արտադրանքը․
Մրգեր, բանջարեղեն, մեղր եւ մեղվամթերք, կաթ եւ կաքնամթերք, մսի նրբախորտիկներ, ընկուզեղեն, խոտաբույսեր եւ համեմունք, մակարոնեղեն եւ թխվածքներ, բնական հյութեր, գինի, հավկիթ, սառը մամլված եւ եթերային յուղեր, բնական նյութերից ձեռքի աշխատանքներ։
Հասանելիության պայմանները․
Անհատ ֆերմերներն ու արհեստավորները ամնիջականորեն տեղում վաճառում են իրենց ապրանքը, սարքավորումները տրամադրում են ֆերմերային շուկաների կազմակերպիչները։
Միակ պայմանն այն է, որ արտադրողներն ունենան Բուլղարիայի Հանրապետության օրենքներով եւ Հրանկոոպ կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված՝ տվյալ գործունեությամբ զբաղվելու, այն է՝ առանց քիմիական պարարտանյութերի, արհեստական կոնսերվանտների եւ հավելումների օգտագործման, մաքուր սնունդ արտադրելու իրավունք։
Կա մուտքավճար․ շուկաներն առհասարակ մշտական անդամների համար են, որոնք անդամավճար են մուծում, իսկ նոր մասնակիցների համար պայմանները համաձայնեցվում են։
Մասնակիցները պահպանում են Բուլղարիայի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաթեթավորման եւ պիտակավորման պահանջները, ներկայացնում են ապրանքի ծագումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ եթե այն կենսաբանորեն հավաստագրված է, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո տվյալ ապրանքի վաճառադարակը առանձնացվում է մյուսներից։ Արտադրողներն օգտագործում են իրենց սեփական տրանսպորտը եւ լոգիստիկան։
Անհատ հաճախորդները կարող են ազատ գնումներ անել կենտրոնում/տեղամասում։
- Dobrich Farmers’ Market - Dobrich, Old Dobrich Ethnographic complex; Balchik (Damata) Farmers’s Market - Balchik, 22, Primorska Str; Farmer's market Balchik (Aquilon) - Balchik, 21, Hr. Botev Str
- +359 878781697
- https://www.hrankoop.com
- prasheva@abv.bg; pazari@hrankoop.com
- https://www.facebook.com/FPDobrich
- https://www.facebook.com/FPBalchik
Աշխատանքային ժամեր
Դոբրիչի ֆերմերային շուկա՝ ամեն հինգշաբթի՝ առավոտյան 10-ից 15-ը
Բալչիկի ֆերմերային շուկա` Դամատա, ամառային սեզոնին ամեն շաբաթ օրվա կեսօրին
Բալչիկի ֆերմերային շուկա`Ակվիլոն, ուրբաթ օրերին՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածում