«Ռոդոպա կաթ» խանութներ, Վառնա

(0 Կարծիքներ)
Free
Մեղր և մեղվաբուծական արտադրանք Մեղր և մեղվաբուծական արտադրանք
Միս Միս

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

Լաքի թայմս ՍՊԸ

Կոնտակտային անձ՝

Իվայլո Յորդանով

Ֆինանսավորումը՝

Մասնավոր

Նախագիտելիք․

Խանութների գաղափարը ծագել է 2013 թ․,  երբ Սմիլյան գյուղում գործող «Ռոդոպա կաթ» կաթնարտադրական գործարանի արտադրանքի համար որոնում էին ավելի կայուն եւ արդարացի շուկա։ Այսպիսով, գործարանը կարող է պահպանել իր աշխատանքի որակը եւ առաջ տանել Սմոլյան շրջանում արտադրված կաթն օգտագործելու իր հայեցակարգը։ Խանութները նաեւ խթանում են Սմիլյանում գործող Մլեչեն դոմ հյուրանոցի գործունեությունը։ Իրենց հաճախորդների պահանջները բավարարելու համար խանութներն առաջարկում են նաեւ տեղի ու տարածաշրջանի  (հիմնականում Հյուսիսարեւելյան Բուլղարիայից) արտադրողների որակյալ սննդամթերք ու խմիչքներ։ Այսպիսով, նրանք իրականացնում են փոքր արտադրողներին աջակցելու եւ հաճախորդներին բարձրորակ սննդամթերք առաջարկելու իրենց առաքելությունը։ Ամռանը խանութները կազմակերպում են սննդամթերքի եւ գինու թեմատիկ համտեսներ։

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն

Ռոդոպա կաթի խանութներն առաջարկում են Սմիլյան գյուղի Ռոդոպա կաթ գործարանի մթերքները, Հյուսիսարեւելյան Բուլղարիայի փոքր արտադրողների մթերքներն ու խմիչքները եւ որոշ առանձնահատուկ մթերքներ երկրի այլ մասերից։ Ներկրվող միակ ապրանքը հունական ձիթապտուղն է եւ ձիթապտղի յուղը եւ իտալական մակարոնեղենը։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Մանրածախ խանութներ

ՖԲ էջ եւ «բերնենբերան» առաջմղում

Առաքում վերջնական սպառողներին

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Մեղր եւ մեղվամթերք, կաթնամթերք, ընկուզեղեն, խոտաբույսեր եւ համեմունք, թխվածքներ եւ տորթեր, գինիներ, ալկոհոլային խմիչքներ, ըմպելիքներ

Հասանելիության պայմանները․

Խանութները վաճառում են Ռոդոպա կաթի գործարանի իրենց սեփական եւ Հյուսիսարեւելյան Բուլղարիայի 100 կմ տարածքում գործող ֆերմերների ու սննդամթերք արտադրողների ապրանքները։

Բոլոր մթերքները պետք է համապատասխանեն ազգային եւ ԵՄ օրենսդրությանը․ անհատ ֆերմերները ուղղակիորեն չեն կարող ապրանք վաճառել։

Բոլոր ապրանքները վաճառվում են իրենց սեփական պիտակներով․ եթե մթերքը օրգանական է, ապա պահանջվում է հավաստագրի պատճեն։

Հաճախորդները գնում են ուղղակիորեն խանութներից։

Աշխատանքային ժամեր 

Երկուշաբթից շաբաթ՝ 9:00 - 20:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր

Villa di Poletta
Մեծածախ և արտահանում Մեծածախ և արտահանում

Villa di Poletta