Villa di Poletta
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
Խանութը նախաձեռնվել է 14.04.2021 թ․՝ հաճախորդների եւ հյուրանոցի հյուրերի շրջանում տեղական սննդամթերքը խթանելու նպատակով։
Հասցեն՝
1, Hristo Botev Str., Dobrich, Bulgaria
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Շրջանային խանութը մանր ու խոշոր ֆերմերային տնտեսություններին եւ արդյունաբերական մասշտաբով սննդամթերք արտադրողներին առաջարկում է շրջանում արտադրվող մթերքների ավելի քան 85 %-ը։ Գաղափարը շրջանն իր բազմազան ու առողջարար մթերքներով ներկայացնելն ու խթանելն է։ Մենք չենք պարտադրում որեւիցե ապրանքանիշ, այլ նորարարական եւ օրգանական մթերքի կողմնակից ենք։ Մեր վաճառադարակներում տարածք ենք հատկացնում բոլորին, ով ունի պաշտոնապես գրանցված ապրանքներ։ Ունենք նաեւ տարածք, որտեղ հաճախորդները կարող են փորձել սննդամթերք, գինի եւ կոսմետիկա։ Հուսով ենք գտնել եւ ոգեշնչել արդադողների, որոնք կձեւավորեն Դոբրուջայի շրջանի մթերքների պրոֆիլը եւ բնութագիրը։
Մենք աշխատում ենք գլխավորապես տեղական արտադրողների հետ։ Դոբրիչը Դոբրուջայի կենտրոնում է։ Ապրանքի ու սննդամթերքի մեծ մասը գալիս է մինչեւ 80 կմ տարածության վրա գտնվող գյուղերից ու քաղաքներից։ Մեծ թվով ապրանքներ արտադրվում են Դոբրիչում։
Մշտական հաճախորդները շրջակայքի բնակիչներն են եւ անցորդները, ինչպես նաեւ քաղաքի հյուրանոցում մնացող հյուրերն ու դոբրիչեցիները, որոնք հարգում են մաքուր ու առողջարար սնունդը։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Մանրածախ վաճառք
Հույս ունենք գործակցել տեղական արտադրողների հետ եւ միասին կառուցել սպառողների ցանց եւ ապրանքանիշի ու ապրանքի ճանաչելիություն, բայց առայժն դա տեղի չի ունենում․ մարդիկ դեռեւս չեն հավատում կոոպերատիվի առավելություններին․
Ընկերային ցանցերի միջոցով եւ հաճախորդների շրջանում
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Չրեր, մեղր եւ մեղվամթերք, կաքնամթերք, ընկուզեղեն, խոտաբույսեր եւ համեմունք, մակարոնեղեն եւ թխվածքներ, խմիչքներ, տնայնագործական սննդամթերք, երշիկեղեն, քաղցրավենիք, պաշտետներ, պահածոյացված մթերք, կոմպոտներ, գինի, բրենդի, լիկյոր, յուղեր
Հասանելիության պայմանները․
Մենք ապրանքները գնում ենք արտադրողներից ու առեւտրականներից եւ հետո մանրածախ վերավաճառք անում։ Եթե արտադրողը ցանկություն եւ կարողություն ունի ապրանքները թողնելու մեզ մոտ՝ վաճառատվության պայմանով, մենք ուրախ ենք լինում դրա համար եւ ըստ այդմ հատուկ վերաբերմունքի արժանացնում նրան։ Մենք համերաշխ ենք այն մարդկանց հետ, որոնք մեզ օգնում են են նմուշներով կամ աճուրդով։ Զեղչեր։ Ի վերջո, մենք բոլորս այս գործում գործընկերներ ենք։
Բոլոր ապրանքները պետք է համապատասխանեն ազգային եւ ԵՄ կանոններին։
Հարկեր չկան։
Մենք աշխատում ենք միայն գրանցված ապրանքերով։ Գրանցված չեն միայն նմուշները եւ համտեսի համար նախատեսված ապրանքը։ Ցանկալի է, որ փաթեթավորումը լինի գեղեցիկ ու ոճային։ Կարեւոր է նաեւ դեն նետված ապրանքի հետ վարվելու ձեւը։ Նախապատվություն է տրվում ավելի հանդուրժողական եւ կարեկից քաղաքականություն վարող արտադրողներին։
Հաճախորդները գնումներ են անում ուղղակիորեն խանութից։
- 1, Hristo Botev Str., Dobrich, Bulgaria
- +359 (0) 895 989 939
- www.villadipoletta.com
- villadipoletta@gmail.com
- https://www.facebook.com/VilladiPoletta
- https://www.instagram.com/villadipoletta/
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 7:30 - 22:00