Ճամփեզրի շուկա
Պիտակներ
Փոքրիկ ընտանեկան խանութ, որն առաջարկում է թե սեփականատերերի (գլխավորապես մրգեր եւ բանջարեղեն) եւ թե տարածաշրջանի ֆերմերների ու փոքր վերամշակողների (մսամթերք եւ կաթնամթերք, մեղր եւ մեղվամթերք, սունկ, թխվախք եւ այլն) արտադրած սննդամթերք:
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Խանութի սեփականատերն ու կառավարիչը ընտանեկան ընկերություն է։
Կոնտակտային անձ՝
Կոստադին Բոժինով
Ֆինանսավորումը՝
Մասնավոր ներդրումներ եւ բանկային վարկեր
Նախագիտելիք՝
Խանութը մեկնարկել է 2020 թ․՝ արձագանքելով ՔՈՎԻԴ-ի ճգնաժամին։ Սեփականատերերը նախկինում ունեցել են սննդամթերքի խանութներ, որոնք ձախողվել են համավարակի պատճառով։ Այնուհետեւ նրանք որոշեցին պտուղ-բանջարեղենի ընտանեկան նախկին խանութը բազմազանեցնել եւ դարձնել խանութ, որն առաջարկում է Ստրանձայի տարածաշրջանի ֆերմերների ու վերամշակողների մի շարք արտադրատեսակներ։
Տեղադիրքը/հասցեն՝
Պոդայի ասֆալտի բազա
Բուրգասից դեպի Մալկո Տարնովո ելքի մոտ
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Բուրգասի եւ սեւծովյան հարավային ափի շրջակայքի փոքր քաղաքների քաղաքացիներին եւ հյուրերին խանութն առաջարկում է տեղական, ինչպես նաեւ Ստրանձայի շրջանից բերվող մթերքներ։
Խանութում իրենց արտադրանքն են վաճառում Ստրանձայի շրջանի փոքր եւ միջին ֆերմերները եւ վերամշակողները։ Իր հաճախորդների կարիքներն ավելի լիարժեք կերպով բավարարելու համար խանութը նաեւ ավանդական մթերքներ է առաջարկում։ Սակայն ֆերմերների արտադրանքը ներկայացված է խանութի հատուկ տարածքներում, որն օգնում է այցելուներին հեշտությամբ տարբերակել եւ հասանելի դարձնել դրանք։
Խանութ են այցելում եւ գնումներ անում գլխավորապես անհատ հաճախորդներ, բայց նաեւ՝ տարածքի ռեստորանների գլխավոր խոհարարներ։
Խանութը գտնվում է Բուգասից դեպի Մալկո Տարնովո քաղաք ելքի մոտ։
Այն հասանելի է մասնավոր փոխադրամիջոցներով։ Այնտեղ գնացող հանրային տրանսպորտ չկա։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
Սա մանրածախ խանութ է։ Այն առաջարկում է սեփականատերերի արտադրանքը, ինչպես նաեւ ծառայում է որպես տարածք Ստրանձայի շրջանի ֆերմերների ու վերամշակողների արտադրանքի համար։
Շուկայավարումը սահմանափակվում է բերնեբերան տեղեկատվությամբ։
Խանութը բաց է ամբողջ տարին։ Ունի ձմեռային եւ ամառային աշխատաժամեր։ Կիրակի օրը փակ է լինում։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը
Մրգեր եւ բանջարեղեն, սունկ, մեղր եւ մեղվամթերք, խոտաբույսեր եւ համեմունքներ, թխվածքներ, գինիներ եւ ալկոհոլային խմիչքներ տեղի փոքր արտադրողներից, ըմպելիքներ, ներառյալ խնձորի մաքուր հյութը։
Խանութում վաճառվում է սեփական արտադրանքը (լոլիկ, պղպեղ, շողպար (կիվի), խնձոր եւ այլն) եւ Ստրանձայի տարածաշրջանի արտադրողների արտադրանքը։
Հասանելիության պայմանները․
Խանութում առաջարկվող բոլոր մթերքները օրինական գրանցում ունեն՝ Բուլղարիայի եւ ԵՄ պահանջներին համապատասխան։ Բացի սեփականատերերից, այլ արտադրողներ չեն կարող ուղղակի վաճառք կատարել։
Սեփականատերը ֆերմերների՝ խանութում վաճառվող բոլոր ապրանքների վաճառքից գանձում է 10 %՝ վաճառատեղի ծախսը ծածկելու համար։
Բացի սեփականատերերից, բոլոր արտադրողներն իրենց արտադրանքը վաճառում են իրենց սեփական պիտակներով՝ իրենց ինքնությունը պահպանելու նպատակով։
Սա մանրածախ խանութ է, որը սննդամթերք է վաճառում անհատ գնորդներին։
- Poda asphalt base, аt the exit from Bourgas to Malk Tarnovo
- +359885281175
- zlati_8000@abv.bg
Աշխատանքային ժամեր
Ձմռանը՝
Երկուշաբթիից շաբաթ՝ 9:00-18:00
Ամռանը՝
Երկուշաբթիից շաբաթ՝ 9:00-20:00