«Էսկիտադինդա» օրգանական շուկա

(0 Կարծիքներ)
Free
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
Համեմունքներ Համեմունքներ
Թեյեր Թեյեր
Միս Միս
+(7)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

Օկան Արի եւ Օզան Էկե եւ Օյա Արի Սեզգին

Կոնտակտային անձ՝

Օկան Արի եւ Օզան Էկե եւ Օյա Արի Սեզգին

Սեփականատեր

Ֆինանսավորումը՝

Ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը հիմնադրվել է սեփական ֆինանսավորմամբ։

Նախագիտելիք․

Բիոքենտ օրգանիկը մեկնարկել է Ստանբուլում, 2017 թ․՝ որպես փոքր ընտանեկան բիզնես՝ նպատակ ունենալով ստեղծել 100 տոկոսով օրգանական շուկա՝ հիմնվելով «միայն օրգանական» գաղափարի վրա։ Ստեղծումից ի վեր ընկերությունն ուղի է հարթել Թուրքիայում օրգանական գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ օրգանական արտադրողների արտադրած օրգանական մթերքները հաճախորդներին ապահով հասցնելու համար։

Էլեկտրոնային առեւտրի միջոցով ընկերությունը օրգանական մթերք է բաշխում ամբողջ Թուրքիայում։

Գրանցման հասցեն՝

Ataturk Mah. 235. Sokak 9a, Kucukcekmece, Istanbul 34307, Turkey.

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունը մեկնարկել է որպես շատ փոքրիկ բիզնես, մոտ 9 տարի առաջ՝ նպատակ ունենալով բնական եւ տեղական արտադրության միջոցով ապահովել բնական ավանդական սննդամթերք։

2017 թ․ ընկերությունը գործարկեց էլեկտրանային առեւտրի www.eskitadinda.com հարթակը՝ նպատակ ունենալով ապահովել բնական եւ օրգանական ապրանքներ բոլորին, ով ցանկանում է պատշաճ ձեւով սնվել։ Ընկերության որոշ ապրանքներ պատրաստվում են ավանդական եղանակներով, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։

Բոլոր բաղադրամասերը ստացվում են օրգանական տնտեսություններից ու արտադրողներից։

Կենտրոնի մատուցած ծառայությունները

Ընկերությունն իր ապրանքներն առաջարկում է գլխավորապես էլեկտրոնային առեւտրի պորտալի միջոցով։ Մյուս կողմից, բոլոր ապրանքներն առաքվում են թարմ վիճակում՝ Ստանբուլի բաշխման կենտրոնից՝ քաղաքի բնակիչներին։

Պարբերականությունը՝

Ընկերության՝ Ստանբուլի բաշխման կենտրոնը բաց է ամեն օր։ Էլեկտրոնային առեւտրի հարթակը թույլ է տալիս նրանց օրական 24 ժամ ծառայություն մատուցել։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

Բոլոր մթերքները 100 %-ով օրգանական են։

  • Մանկական մթերքներ եւ անձնական խնամքի բնական միջոցներ
  • Օրգանական պտուղ-բանջարեղեն
  • Կաթ եւ կաթնամթերք եւ խմիչքներ
  • Նախաճաշեր
  • Հիմնական մթերքներ, հատիկաընդեղեն
  • Ակյուր եւ հացաբուլկեղեն
  • Ջեմեր, մաթեր
  • Ընկուզեղեն, համեմունք
  • Ճաշեր, լոլիկի մածուկ, թթու դրած մթերք
  • Միս եւ մսամթերք

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

-  Ընկերությունը բոլոր մթերքները գնում է օրգանական սննդամթերք արտադրողներից։ Գնելու համար հատուկ պահանջներ կամ վճարներ սահմանված չեն։

Գնման դեպքում՝

-  Ընկերությունն իր բոլոր ապրանքները գնորդներին է առաքում իր սեփական վաճառակետերից։ Ապրանք գնելու կամ վաճառելու համար ընկերությունը չի օգտվում միջնորդ անձանց կամ կազմակերպությունների ծառայություններից։

Աշխատանքային ժամեր

Ստանբուլի բաշխման կենտրոնը բաց է ամեն օր՝ ժամը 9։00-20։00։

Կարծիք (0)