«City Farm» օրգանական շուկա
Պիտակներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր
Այհան Սուրմելի
Կոնտակտային անձ՝
Այհան Սուրմելի, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը ստեղծվել է սեփական միջոցներով:
Նախագիտելիք․
Օրգանական սննդամթերքի Թուրքիայում առաջին մանրածախ ապրանքանիշը City Farm-ն է: Կարեն Արդետեն եւ Մուրատ Դենիզելը այն սկսել են 1999 թ․: 2000 թ․ նրանք բացեցին իրենց առաջին խանութը Ստանբուլ-Ուլուսում: City Farm-ն ունի 9 խանութ Ստանբուլում (Սուադիե, Անադոլու Հիսարի, Աթաշեհիր, Այազագա, Նիշանթաշի, Յեշիլյուրթ), Անկարայում եւ Իզմիրում։
Օրգանական սննդի երիտասարդ սիրահարների մի թիմի կողմից կառավարվող City Farm-ը Թուրքիայում օրգանական սննդի առաջին եւ ամենամեծ ընկերությունն է: Դուք կարող եք ձեռք բերել մանրակրկիտ ձեւով փաթեթավորված CityFarm ապրանքներ, որոնք միջազգային եւ ազգային մակարդակներով հավաստագրված են ECOCERT IMO-ի եւ Թուրքիայի Պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության կողմից՝ ձեր եւ ձեր երեխաների բարեկեցության համար` մեր խանութների, ազգային մանրածախ առեւտրի ցանցերի եւ համացանցի միջոցով:
Գրանցման հասցեն՝
Ayazağa Mah. Mimar Sinan Sk. No:8/1, Sarıyer, Istanbul, Turkey.
Կենտրոնի հակիրճ նկարագրություն․
2002 թ․-ից ի վեր ընկերությունն աշխատել է իր ֆերմերների հետ ձեռք ձեռքի տված՝ սպասարկելու տեղական արտադրությունը եւ շուկան: CityFarm ապրանքանիշի արտադրանքը 100 %-ով արտադրված է Թուրքիայում: Շարունակական մատակարարման եւ հաճախակի թողարկվող նոր ապրանքների վրա կենտրոնանալու շնորհիվ CityFarm-ը ներքին շուկայում ունի ապրանքների ամենալայն տեսականին:
Իր հաճախորդներին մատուցելով բարձրակարգ ծառայություն՝ CityFarm խանութները եւ համացանցային կայքը ներառում են հիգիենայի եւ անձնական խնամքի հավաստագրված ներմուծված օրգանական միջոցներ, որպեսզի կարողանան ապահովել կենցաղային գրեթե բոլոր կարիքները՝ առաքելով օրգանական ապրանքները ձեր տուն մատչելի գներով:
Այս նախագծերից ամենավերջինը՝ www.cityfarm.com.tr առցանց խանութը, օրգանական սնունդն ավելի հասանելի կդարձնի ձեզ՝ մեր արտադրանքը անվճար առաքելով ձեր տուն՝ հնարավորություն տալով օգտվել ակնթարթային վաճառքի, հատուկ առաջարկների եւ անակնկալների առավելություններից․․․
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Ընկերությունն իր ապրանքները հիմնականում բաշխում է էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով, սակայն բոլոր ապրանքները հասանելի են նաեւ ուղղակիորեն ընկերության վաճառքի կենտրոններից՝ Ստանբուլում, Անկարայում եւ Իզմիրում:
Պարբերականությունը՝
Ընկերության վաճառքի կենտրոնները բաց են ամեն օր։ Էլեկտրոնային առեւտրի հարթակը թույլ է տալիս նրանց ծառայություն մատուցել օրը 24 ժամ:
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Բոլոր ապրանքները 100 %-ով օրգանական են․
- Մրգեր եւ բանջարեղեն
- Cityfarm-ի ֆրեշ
- Սնունդ եւ խմիչքներ
- Կաթնամթերք եւ նախաճաշեր
- Միս եւ թռչնամիս
- Լվացող, մաքրող եւ կոսմետիկ միջոցներ
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Ընկերությունն իր ամբողջ արտադրանքը գնում է օրգանական սննդամթերք արտադրող ընկերություններից: Գնման համար հատուկ պահանջներ կամ վճարներ չկան:
Գնման դեպքում՝
- Ընկերությունն իր բոլոր ապրանքները գնորդներին է առաքում իր սեփական վաճառքի կետերից: Ընկերությունը չի օգտվում միջնորդ անձանց կամ ընկերությունների ծառայություններից։
- Ayazağa Mah. Mimar Sinan Sk. No:8/1, Sarıyer, Istanbul, Turkey.
- +90 212 332 00 10
- https://www.cityfarm.com.tr
- cityfarm@cityfarm.com.tr
Աշխատանքային ժամեր
Ստամբուլում գործող ֆիրմայի բաշխման կենտրոնը բաց է ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 20:00-ը։