«Բիոկենտ» օրգանական շուկա

(0 Կարծիքներ)
Free
Մայր և երեխա Մայր և երեխա
Մանկական սնունդ Մանկական սնունդ
Մանկական դիմահարդարման պարագաներ Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ Գլյուտենազերծ արտադրանքներ
+(29)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Էդա Էվրեն եւ Ջեւահիր Էվրեն

Կոնտակտային անձ՝

Էդա Էվրեն եւ Ջեւահիր Էվրեն

Ֆինանսավորումը՝

Ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը ստեղծվել է սեփական միջոցներով:

Նախագիտելիք.

Biokent organic-ը ստեղծվել է որպես փոքր ընտանեկան բիզնես Ստանբուլում, 2017 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել 100 տոկոսանոց օրգանական շուկա՝ հիմնված «միայն օրգանական» գաղափարի վրա: Հիմնադրման օրվանից ընկերությունը ճանապարհ է հարթել Թուրքիայում օրգանական գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ հաճախորդներին օրգանական արտադրողների արտադրանքի անվտանգ բաշխման համար:

Էլեկտրոնային առեւտրի միջոցով ընկերությունը օրգանական արտադրանք է մատակարարում ամբողջ Թուրքիայում:

Գրանցման հասցեն՝

Ataturk Mah. 235. Sokak 9a, Kucukcekmece, Istanbul 34307, Turkey.

Կենտրոնի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունը Ստանբուլում ունի ընդամենը երկու վաճառասրահ, սակայն այն կարող է իր ապրանքները էլեկտրոնային առեւտրի միջոցով բաշխել երկրի որեւէ շրջան: Շուկայում առկա բոլոր ապրանքները օրգանական հավաստագրում ունեն: Բոլոր ապրանքները ստացվում են ֆերմերներից եւ արտադրողներից, ովքեր մասնագիտացած են օրգանական գյուղատնտեսության մեջ:

Կենտրոնի մատուցած ծառայությունները

Ընկերությունն իր ապրանքներն առաջարկում է հիմնականում էլեկտրոնային առեւտրի պորտալի միջոցով, թեեւ բոլոր ապրանքները գնելու համար հասանելի են նաեւ Ստանբուլի շուկաներում։

Պարբերականությունը՝

Ֆիրմայի Ստանբուլի շուկան բաց է ամեն օր։ Էլեկտրոնային առեւտրի հարթակը թույլ է տալիս նրանց ծառայություն մատուցել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը

Բոլոր ապրանքները 100 %-ով օրգանական են․

  • Օրգանական մոր ու մանկան

- Օրգանական մանկական սնունդ

- Օրգանական մանկական կոսմետիկա

  • Օրգանական սնունդ

- Սոսնձանյութից զերծ արտադրանք

- Օրգանական համեմունքներ

- Օրգանական հատիկաընդեղեն

- Օրգանական մեղր եւ մեղվամթերք

- Օրգանական բիսկվիտներ եւ շոկոլադ

- Օրգանական թեյեր

- Օրգանական ապուրներ

- Օրգանական միս, հավ եւ ձու

- Օրգանական ընկուզեղեն

- Օրգանական մրգեր եւ բանջարեղեն

- Օրգանական մաթեր եւ ջեմեր

- Օրգանական մածուկ-քացախ

- Օրգանական կաթնամթերք

- Օրգանական ալյուր եւ հացաբուլկեղեն

- Օրգանական ձիթապտուղ եւ ձիթապտղի յուղ

- Բուսակերական մթերքներ

  • Օրգանական կոսմետիկա

- Բերանի խոռոչի օրգանական խնամք

- Օրգանական բուսական խնամքի յուղեր

- Օրգանական գնդիկավոր հոտազերծիչ

- Օրգանական հիգիենիկ բարձիկ, տամպոն

- Օրգանական անձնական խնամք

- Օրգանական բամբակ, թաց անձեռոցիկներ

- Օրգանական շամպուն, կոնդիցիոներ եւ լոգանքի գել

  • Օրգանական մաքրող նյութեր

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

Ընկերությունն իր ողջ արտադրանքը գնում է օրգանական սննդամթերք արտադրող ընկերություններից: Գնման համար հատուկ պահանջներ կամ վճարներ չկան:

Գնման դեպքում՝

Ընկերությունն իր բոլոր ապրանքները գնորդներին է առաքում իր սեփական վաճառակետերից: Ընկերությունը չի օգտվում միջնորդ անձանց կամ ընկերությունների ծառայություններից։

Աշխատանքային ժամեր 

Ստամբուլի ֆիրմայի շուկաները բաց են ամեն օր՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 20:00-ը։

Կարծիք (0)