Մեսխեթի կոոպերատիվ

(0 Կարծիքներ)
Free
Կաթնամթերք Կաթնամթերք
Հալեցված խառնուրդներ և պանիրներ Հալեցված խառնուրդներ և պանիրներ
Յոգուրտ Յոգուրտ

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Ռուսլան Ինասարիձե, Ալեքսանդրե Ինասարիձե, Նիկոլոզ Ինասարիձե

Կոնտակտային անձ՝

Ռուսլան Ինասարիձե, նախագահ

Ֆինանսավորումը՝

Մասնավոր

Նախագիտելիք․

Մեսխեթի կոոպերատիվը հիմնադրվել է 2014 թ.։ Հիմնական արտադրանքը Տենիլի պանիրն է, որը Սամցխե-Ջավախքի շրջանում արտադրվող մեսխեթյան ավանդական պանիր է։ Ընկերությունն արտադրում է նաեւ որոճող կենդանիների ստամոքսում հնացված պանիր։ Նախապես պանիրն արտադրվում էր փոքր ընտանեկան ձեռնարկությունում։ Սակայն ներկայում կառուցվում է ձեռնարկություն, որը կհամապատասխանի ազգային չափորոշիչներին։

Տեղադիրքը/հասցեն՝

Սամցխե-Ջավախքի շրջան, Ախլցխայի համայնքապետարան, գյուղ Անդրիացմինդա։

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունը գործում է վրաստանյան շուկայում։ Հումքն արտադրվում է ընկերության սեփականությունը հանդիսացող տնտեսությունում, ինչպես նաեւ գնվում է տեղացի ֆերմերներից։ Ընկերությունից ապրանք կարող են գնել ռեստորանները, խանութները եւ անհատ հաճախորդները։ Ընկերության տարածք կարելի է հասնել ավտոմեքենայով եւ հանրային տրանսպորտով։

Կենտրոնի մատուցած ծառայությունները

Աշխատանքի հիմնական ոլորտը մեծածախ եւ մանրածախ առեւտուրն է։ Ապրանքախթանումը կատարվում է Ֆեյսբուքի, պանրի ցուցահանդեսների եւ հեռուստատեսության միջոցով։

Պարբերականությունը՝

Ամբողջ տարին

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

  • Տենիլի պանիր – պատրաստվում է միայն բարձր յուղայնությամբ ոչխարի կամ կովի կաթից։
  • Կենդանու ստամոքսում հասունացած պանիր -  պանիրը մի քանի ամիս հնացվում է որոճող կենդանու ստամոքսում։

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

  • Տեղի անասնաբուծական տնտեսություններ

Գնման դեպքում՝

  • Անհատ հաճախորդներ, առեւտրականներ, ռեստորաններ եւ խանութներ Վրաստանում եւ արտերկրում։

Աշխատանքային ժամեր 

Ամեն օր, աշխատանքային ժամերը տարբեր են։

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր