«Organikgiller» օրգանական էլեկտրոնային առեւտրի հարթակ
Մայր և երեխա
Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ
Համեմունքներ
Պիտակներ
Մայր և երեխա
Մանկական դիմահարդարման պարագաներ
Գլյուտենազերծ արտադրանքներ
Համեմունքներ
Լոբազգիներ
Թխվածքաբլիթներ և շոկոլադ
Թեյեր
Ապուրներ
Միս
Հավ և ձու
Ընկույզ
Մրգեր և բանջարեղեններ
"Մելաս" շաքարի և/կամ շաքարեղեգի օշարակ և մուրաբաներ
Մածուկ-քացախ
Կաթնամթերք
Ալյուր և հացաբուլկեղեն
Ձիթապտուղ
Ձիթապտղի ձեթ
Բուսական (վեգան) արտադրանք
Դիմահարդարման պարագաներ
Բերանի խոռոչի խնամք
Բուսական խնամքի յուղեր
Հիգիենայի բարձիկ, պահոց
Անձնական խնամք
Բամբակ, թաց անձեռոցիկներ
Շամպույն, կոնդիցիոներ և լոգանքի գել
Մաքրող նյութեր
Օրգանական սնունդ
Օրգանական կոսմետիկա
Օրգանական մաքրող նյութեր
Շաֆրան
Տեքստիլ
"Էյնկորն" մշակովի միահատիկ ցորեն և արտադրանքներ
Մակարոնեղեն
Խմիչքներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Էրկան Սեն, Թուգմենի անասնապահական եւ գյուղատնտեսական արդյունաբերություն եւ ընկ․ ՍՊԸ
Կոնտակտային անձ՝
Էրկան Սեն, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը հիմնադրվել է սեփական միջոցներով։
Նախագիտելիք․
Ընկերությունը հիմնադրվել է 2011 թ․ Ստանբուլում։ Ստեղծումից ի վեր ընկերությունը ուղի է հարթել Թուրքիայում օրգանական գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաեւ հաճախորդներին օրգանական մթերքների բաշխումն ապահովելու համար։
Էլեկտրոնային առեւտրի միջոցով ընկերությունը օրգանական մթերքներ է բաշխում ամբողջ Թուրքիայում։
Գրանցման հասցեն՝
Eyup Sultan Mah. Karafilli Sok. No:6/A Sancaktepe/Istanbul, Turkey.
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Ընկերությունն իր սեփական արտադրական տարածքում աճեցնում է օրգանական հավաստագրում ունեցող բանջարեղեն եւ մրգեր։
Այն Թուրքիայում օրգանական զաֆրանի առաջին եւ միակ արտադրողն է։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերին ընկերությունը Ստանբուլի տարածքում բաշխում է պատվերները՝ օգտագործելով սեփական ավտոմեքենաները։
Չորեքշաբթի օրերին Ստանբուլից դուրս առաքվում են մրգեր եւ բանջարեղեն։
Ընկերության բոլոր ապրանքները ներկայացված են նաեւ էլեկտրոնային առեւտրի հարթակում։
Պարբերականությունը՝
Էլեկտրոնային առեւտրի հարթակը թույլ է տալիս ծառայություն մատուցել օրը 24 ժամ։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Բոլոր մթերքները 100 %-ով օրգանական են․
- Օրգանական բանջարեղեն եւ մրգեր
- Օրգանական զաֆրան
- Օրգանական միահատիկ ցորեն եւ մթերքներ
- Օրգանական տեքստիլ
- Օրգանական խմիչքներ
- Օրգանական ձու եւ թռչնամիս
- Օրգանական եւ սոսնձանյութից զերծ մթերքներ
- Օրգանական կաթ եւ կաթնամթերք
- Օրգանական ալյուր – մակարոնեղեն - ապուրներ
- Օրգանական սուրճ եւ թեյեր
- Օրգանական լոլիկի մածուկ – քացախ - սոուս
- Օրգանական շոկոլադ - բիսկվիտ - հրուշակեղեն
- Օրգանական ձիթապտուղ – ձիթապտղի յուղ
- Օրգանական մեղր եւ մաթ եւ ջեմ
- Օրգանական հատիկաընդեղեն - համեմունքներ
- Մոր եւ մանկան օրգանական մթերքներ
- Մաքրման – խնամքի օրգանական մթերքներ
- Օրգանական հաց
- Բնական մթերքներ
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Ապրանքների մի մասը սեփական արտադրության են,, իսկ այլ ապրանքներ գնվում են օրգանական սննդամթերքի մատակարարներից։ Գնումների համար հատուկ պահանջներ կամ վճարներ սահմանված չեն։
Գնման դեպքում՝
- Ընկերությունն իր բոլոր ապրանքները գնորդներին է առաքում իր սեփական վաճառակետերից։ Ապրանքների գնման կամ վաճառքի համար ընկերությունը չի օգտվում միջնորդ անհատների կամ ընկերությունների ծառայություններից։
- Göztepe, Semazen Sok. No:12 D:B, 34815 Beykoz/İstanbul, Turkey.
- +90 530 159 33 57
- https://www.organikgiller.com
- iletisim@organikgiller.com
Աշխատանքային ժամեր
Ստանբուլի վաճառքի կենտրոնը բաց է ամեն օր՝ ժամը 9։00-19։00։
English
Bulgarian
Georgian
Greek
Romanian
Turkish






