«Իպերպոյոտիկո»
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Խանութի հիմնադիրն ու սեփականատերը ընկերությունն է։
Կոնտակտային անձ՝
Լիմպենիդիս Դիմիտրիոս - սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Ընկերությունը հիմնվել եւ գործում է մասնավոր ֆինանսավորմամբ։
Նախագիտելիք․
«Իպերպոյոտիկո» ընկերությունը հիմնադրվել է 2012 թ․, հիմնադիրը պրն Լիմպենիդիս Դիմիտրիոսն է։ Այն գործում է Արեւելյան Մակեդոնիայի եւ Թրակիայի շրջանի, Ալեքսանրուպոլիսի տարածաշրջանում։ Ընկերությունը զբաղվում է հավաստագրված օրգանական եւ, որոշ դեպքերում՝ չհավաստագրված բարձրորակ մթերքի առեւտրով։ Այն գործում է մանրածախ եւ մեծածախ առեւտրի բնագավառում եւ հավաստագրված է Dio կազմակերպության կողմից։ Գործունեության մեկնարկից մինչ օրս ընկերությունը համագործակցում է բազմաթիվ տեղացի ֆերմերների ու արտադրողների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով խանութում վաճառքի ենթակա մթերքների մեջ թունավոր պեստիցիդների եւ վնասակար նյութերի բացակայության վրա։
Տեղադիրքը/հասցեն՝
Address: 98th Anatolikis Thrakis, Alexandroupoli, Evros
Հիմնական մասնաճյուղը եւ տարածաշրջանային/տեղական վաճառակետերը․
Ընկերության հիմնական խանութը գտնվում է հետեւյալ հասցեում․ 98th Anatolikis Thrakis, Alexandroupoli, Evros
Կենտրոնի/օբյեկտի նկարագրությունը
Ընկերությունը գործում է տեղական ու տարածաշրջանային մակարդակում՝ իր հաճախորդներին ծառայելով Ալեքսանդրուպոլիս քաղաքում գտնվող իր խանութի միջոցով։ Ընկերության մշտական մատակարարներն են տեղացի ֆերմերները, օրգանական մթերքների տեղացի արտադրողները եւ մեծավաճառները։ Ընկերության հաճախորդները Ալեքսանրուպոլիս քաղաքից են, ինչպես նաեւ մերձակա տարածքներից եւ գլխավորապես անհատ գնորդներ կամ տեղական փոքր բիզնեսներ են (ռեստորաններ, սրճարաններ)։
Մթերքների մատակարարումը կատարվում է մատակարարների փոխադրամիջոցներով կամ հանրային տրանսպորտով։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները
«Իպերպոյոտիկոն» հիմնականում մանրածախ վաճառք է կատարում տեղական սպառողներին, բայց նաեւ զբաղվում է մեծածախ վաճառքով՝ տարածաշրջանում տեղակայված այլ բիզնեսների համար։ Ընկերության հաճախորդները կարող են ընդունել հեռախոսային պատվերներ, որոնք ընկերությունը տեղ է հասցնում մասնավոր փոխադրամիջոցներով։
Ընկերությունն իր արտադրանքը խթանում եւ գովազդում է տեղական մամուլով եւ առցանց՝ իր վեբկայքի ու սոցցանցերի միջոցով։
Պարբերականությունը՝
Ընկերության խանութը գործում է ամբողջ տարին եւ բաց է աշխատանքային բոլոր օրերին ու ժամերին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Ընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սննդամթերքի այն տեսակների վրա, որոնք կատալիզատորի ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա եւ օգնում են հիվանդությունների բուժման եւ կանխարգելման հարցում։ Ընկերության մթերքները կամ օրգանական են կամ բարձրորակ չհավաստագրված օրգանական, աճեցվում են վերահսկվող պայմաններում եւ ենթարկվում նվազագույն վերամշակման՝ մթերքի սննդային արժեքը պահպանելու նպատակով։ Մթերքների հիմնական տարակարգերն են՝
Կաթ, կաթնամթերք եւ պանրային մթերքներ՝ չափավոր պաստերացված եւ ոչ համասեռացված
- Անմահաթփի (հալվե, ալոե) տերեւներ
- Գոմեշի կաթնամթերք եւ մսամթերք
- Մրգեր եւ բանջարեղեն
- Հացահատիկ
- Ստանդարտացված թարմ միս
Հասանելիության պայմանները․
- Վաճառքի դեպքում՝
- Ընկերության մատակարարները կարող են լինել անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, մանրավաճառներ եւ/կամ մեծավաճառներ։
- Ընկերության պոտենցիալ մատակարարները պետք է ունենան իրենց մթերքի պատշաճ հավաստագրում՝ օրգանական արտադրողների դեպքում։
- Ոչ օրգանական մթերքների դեպքում վաճառողը պետք է ցույց տա, որ մշակության կամ վերամշակման գործընթացը վերահսկվող է եղել՝ առանց մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի օգտագործման։
- Քանակին ներկայացվող հատուկ պահանջներ, ինչպես նաեւ խանութ կամ վաճառադարակներ մուտք գործելու համար որեւիցե մուտքավճար չեն նախատեսված։
- Գնելու դեպքում՝
- Գնորդների համար խանութ մուտք գործելու որեւիցե սահմանափակում չկա։ Ընկերության հաճախորդներ կարող են լինել կամ մանրածախ գնումներ կատարող անհատ գնորդները եւ բիզնեսները, կամ՝ մեծածախ գնումներ կատարող առեւտրականները։
- 98th Anatolikis Thrakis, Alexandroupolis, Evros
- +30 2551029716
- www.yperpoiotiko.gr
- @yperpoiotiko
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ, կիրակի փակ է։
Աշխատանքային ժամերը՝
Երկուշաբթի և երեքշաբթի՝ 11:30 - 14:30
Չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ՝ 09:00 – 18:00
Շաբաթ՝ 09:00 – 16:00