Ռաճա բնական մթերքներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Կազմակերպությունն ունի վեց հիմնադիր՝ Լաշա Գագոշիձեն, Կոտե Գամկրելիձեն, Իրակլի Դվալաձեն, Մամուկա Խուցիձե, Էկա Իաշվիլին, Մինդիա Խուցիձեն։ Կոոպերատիվն ունի 11 անդամ (չորս կին, յոթ տղամարդ)։ Կոոպերատիվը կառավարում են համագումարը եւ դիտորդ խորհուրդը։ Խորհրդի նախագահը Լաշա Գագոշիձեն է, անդամներն են Մամուկա Խուցիձեն, Էկա Իաշվիլին եւ Լաշա Գագոշիձեն։
Կոնտակտային անձ՝
Լաշա Գագոշիձե – Դիտորդ խորհրդի նախագահ
Ֆինանսավորումը՝
Կոոպերատիվը ֆինանսավորում է ստացել պետությունից, ՀԿ-ից եւ ներդրել է սեփական ֆոնդերը։
Նախագիտելիք․
Հիմնադրվելով 2014 թ․՝ նախաձեռնող խմբի կողմից, կազմակերպությունը նույն տարում գրանցվել է որպես կոոպերատիվ։ Կոոպերատիվը Սննդամթերքի ազգային գործակալությունից ստացել է Վրաստանի որակի նշան եւ գրանցվել որպես բիզնես օպերատոր։ Արտահանման համար նրանք ունեն ճանաչման մշտական համար, որը բավարարում է Եւրոպական միության չափորոշիչը։ Կազմակերպությունը ստացել է նաեւ ագրոէկոլոգիական հավաստագիր կենսաբանական երկրագործության Էլկանա ընկերակցությունից։ Ներկայում կոոպերատիվն աշխատում է HACCP չափորոշիչների ներդրման ուղղությամբ։ Ունի 1300 քառակուսի մետր հողատարածություն, 500 քառակուսի մետր շենք եւ 300 փեթակ։ Ներկայում կոոպերատիվն արտադրում է միայն մեղր, բայց պլանավորում են 2021 թ․ արտադրել նաեւ մայրակաթ։
Գրանցման հասցեն՝
#7 Kostava str., 0400, Racha-Lechkhumi and Kvemo Svaneti Region, Ambrolauri, Georgia
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Կոոպերատիվը գործում է Վրաստանում, բայց մի քանի անգամ արտահանում են արել Գերմանիա։ Սովորաբար օգտագործում են կոոպերատիվի անդամ ֆերմերների արտադրած հումքը։ Տարեկան արտադրում են տարբեր տեսակի 6-7 տոննա մեղր։ Երբ պահանջարկը բարձր է լինում, մինչեւ 30 %-ի հավելավճար են վերցնում կոոպերատիվի ոչ անդամ տեղացի ֆերմերներից։ կոոպերատիվը պլանավորում է 2021 թ․ մայիսին Ռաճայում բացել մեղրի համտեսի լաբորատորիա, որտեղ կստուգվի մեղրի որակը։ Մշտական հաճախորդները առեւտրականներն ու անհատ գնորդներն են։ Կոոպերատիվը պլանավորում է պատրաստել մեղրի 30-գրամանոց փաթեթներ եւ մատակարարել տեղի հյուրանոցներին ու ռեստորաններին։ Գտնվելով Ամբրոլաուրիի կենտրոնական ավտոճանապարհին, կոոպերատիվի տարածքը հեշտությամբ հասանելի է հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով։ Տարածքում կա ավտոկայանատեղի։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Վաճառքի մեծ մասը բաժին է ընկնում մեծածախ առեւտրին։ Սակայն մթերքը հասանելի է նաեւ անհատ հաճախորդների եւ միջնորդ մանրավաճառների համար։
Պարբերականությունը՝
Աշխատում է ամբողջ տարին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Մեղր
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Հումքը վերցվում է սեփական կոոպերատիվի անդամներից, իսկ երբ չի լինում, կոոպերատիվը հումքը մինչեւ 30 % հավելավճարով վերցնում է տեղացի այլ, կոոպերատիվի ոչ անդամ ֆերմերներից։
Գնման դեպքում՝
- Ընկերությունն իր ապրանքը վաճառում է մեծածախ առեւտրի միջոցով։ Անհատ հաճախորդները նույնպես կարող են գնել՝ սկսած 240-գրամանոց փաթեթավորումից մինչեւ ավելի մեծ քանակություններ։
- #2 Vazha-Pshavela str., 0400, Ambrolauri, Racha-Lechkhumi and Kvemo Svaneti, Georgia
- +995 599971775
- rachaproduct@gmail.com
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-կիրակի՝ 09:00-18:00