Վրացական միրգ ընկերություն ՍՊԸ եւ Վրացական ագրոմթերք ՍՊԸ

(0 Կարծիքներ)
Free
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Գիորգի Ախալաձե

Կոնտակտային անձ՝

Սոսո Մանջավիձե – Գործադիր տնօրեն

Ֆինանսավորումը՝

Պետական, ՀԿ դրամաշնորհ եւ մասնավոր

Նախագիտելիք․

Վրացական միրգ ՍՊ ընկերությունը պահեստային սառնարանային տնտեսություն է գյուղատնտեսական մթերքների պահպանման համար։ Վրացական ագրոմթերք ՍՊԸ-ն արտադրում է պյուրեներ եւ հյութեր։

Վրացական միրք ընկերությունը հիմնադրվել է 2013, իսկ Վրացական ագրոմթերքը՝ 2017 թթ.։

Վրացական ագրոմթերք ընկերությունը գործունեությունը սկսել է Գուրջաանի համայնքապետարանի Չումլակի գյուղում, որպես մրգի վերամշակման ձեռնարկություն։ Այս ժամանակահատվածում ընկերությունն իր արտադրանքը վաճառել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Բելառուսի սուպերմարկետներին։ 2017 թ․-ից ընկերությունը սկսել է արտադրել մրգի ու բանջարեղենի պյուրե եւ պտղամսի հյութ։ 2020-ից այստեղ արտադրում են վեց տարբեր խմիչքներ՝ «Բարի եւ ազնիվ» ապրանանիշի ներքո։ Ընկերության հիմնական բիզնեսը վրացական մրգերն ու բանջարեղենն են (չափաստուգում եւ պահեստավորում սառնարանային տնտեսությունում), թարմ մրգերի արտադրությունը եւ արտահանումը, ինչպես նաեւ եզակի բնական խմելի մրգեր ու բանջարեղեն։ Պյուրեն արտադրվում է իտալական TECMON ընկերության պյուրեի արտադրական հոսքագծով։ Գործարանում մրգերն ու բանջարեղենը պահպանվում են սառնարանային պահեստում, որը բավարարում է բոլոր չափորոշիչները եւ ապահովում երկարաժամկետ պահպանման պայմաններ։ Ընկերութունը 2,5 հեկտար մասնավոր հողատարածքի վրա հիմնել է ժամանակակից վերամշակող ձեռնարկություն։ Այն ներառում է 430 մ² հավաքման կենտրոն, 350 տոննա հզորությամբ սառնարանային տնտեսություն եւ վերամշակման ժամանակակից հոսքագիծ։ 

Ընկերությունը արտահանողների շրջանում բարձրորակ մրգերի ու բանջարեղենի մատակարարի համբավ է վայելում։

Գրանցման հասցեն՝

N2, Chirnakhuli str, Guurjani town, Georgia

Գրասենյակի հասցեն՝

#38 Chavchavadze str., Tbilisi, Georgia

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունը գործում է Վրաստանում եւ արտահանում է Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Անգլիա, Չինաստան, Քատար եւ այլ երկրներ։ Հումքը գնում են տեղի ֆերմերներից։ Ընկերության մատուցած ծառայությունները ներառում են՝ մեծածախ վաճառք Վրաստանի մեծ սուպերմարկետներին (Գուդվիլ, Քարֆուր, Օրի նաբիջի), ռեստորաններին եւ մանրավաճառներին։ Տարածքը հեշտությամբ հասանելի է Գուրջաանիում եւ Թբիլիսիում։

Կենտրոնի մատուցած ծառայությունները

Հումքի գնում տեղի ֆերմերներից

Պարբերականությունը․

Աշխատում է ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

  • Թարմ մրգեր եւ մրգի պյուրեներ (ելակ, հապալաս, մոշ, բալ, խաղող, ժոր (խուրմա արեւելյան), շողպար (կիվի), վարդաթուզ (ֆեյխոա), մանդարին, նարինջ, կիտրոն, նուռ, խնձոր, սալոր, դեղձ)։
  • Բանջարեղեն (լոլիկ, վարունգ),
  • Տարբեր մրգերի ու բանջարեղենի հյութեր,
  • Վերամշակված սննդամթերք (մրգի պյուրե, սոուսների տարբեր տեսակներ)։

Հասանելիության պայմանները․

Վաճառքի դեպքում՝

  • Ընկերությունը հումքը գնում է տեղի ֆերմերներից ու արտադրողներից։

Գնման դեպքում՝

  • Ընկերությունը ապրանք է վաճառում անհատ հաճախորդների, ռեստորանների, խանութների, սուպերմարկետների եւ որեւէ շահագրգիռ հաճախորդի։

Աշխատանքային ժամեր 

Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր