Renegade Tea ՍՊԸ
Ապրանքանիշի անվանումը՝
Renegade Tea Estate
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Renegade Tea ՍՊԸ-ի սեփականատերը OÜ Renegade Tea Artisans (Էստոնիա) ընկերությունն է։ Երկու ըկերություններն էլ գործում են Renegade Tea Estate անվանման ներքո։ Ընկերությունը հիմնադրել են Հանես Սաարպուուն, Կրիստիինա Մեհիկը, Պրիիտ Լավիտսը, Տոմաս Կազիլիունասը, Հաննա Վիլբերգը եւ Միինա Սաակը։
Կոնտակտային անձ՝
Կրիստիինա Մեհիկ, հիմնադիր
Ֆինանսավորումը՝
Մասնավոր ֆինանսավորում եւ պետական դրամաշնորհ
Նախագիտելիք․
Renegade Tea Estate-ը հիմնադրվել է 2017 թ․՝ էստոնացի եւ լիտվացի մի խումբ ընկերների կողմից։ Նրանք միացան «Վրացական թեյ» կառավարական ծրագրին, քանի որ ապշած էին լքված պլանտացիաների քանակից եւ այն փաստից, որ վրացական թեյի երբեմնի հզոր արդյունաբերությունը գրեթե լիովին փլուզվել էր։ Նրանք վրացական թեյը նորից կյանքի կոչելու գործում իրենց ներդրումն ունենալու հնարավորություն տեսան։ Քանի որ պլանտացիաները լքված էին եղել վերջին 30 տարիների ընթացքում, դա հիանալի մեկնարկային կետ հանդիսացավ օրգանական թեյի արտադրության համար, քանզի գիտեին, որ դաշտերը զերծ են թունաքիմիկատներից։ Վրաստանի կլիմայի շնորհիվ, չկային լուրջ հիվանդություններ կամ միջատներ, որոնցից անհրաժեշտ լիներ պաշտպանել բույսերը, իսկ այս գործոնները էականորեն հեշտացնում են օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Պլանտացիաները սկսեցին վերականգնել 2017/2018 թթ. ձմռանը։ 2021 թվականը նրանց չորրորդ սեզոնն է։ Այս պահին արդեն նրանք վրացական թեյ են վաճառում ամբողջ աշխարհում՝ Նոր Զելանդիայից մինչեւ Ալյասկա։ Մարդիկ ամբողջ աշխարհում բարձր են գնահատում բարձրորակ եւ քիմիկատներից զերծ վրացական թեյերը։
Տեղադիրքը/հասցեն՝
Gumati village, Tskaltubo municipality, Imereti region, Georgia.
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Ընկերությունը գործում է Վրաստանում եւ միջազգայնորեն։ Տեղական եւ արտերկրի պատվերներն առաքվում են DHL-ի, Վրացական փոստի, SmartPost-ի ծանրոցների ավտոմատ ստացման համակարգի եւ այլ միջոցներով։ Ընկերությունը սպասարկում է անհատ հաճախորդներին, ռեստորաններին եւ խանութներին՝ ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր երկուշաբթի ու չորեքշաբթի օրերին տնտեսությունում անցկացվում են խմբային շրջայցեր ժ․ 10:00-ին եւ յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ՝ ժ․ 16:00-ին։ Տնտեսություն կարելի է հասնել ավտոմեքենայով։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Վաճառք (մեծածախ եւ մանրածախ)
Պարբերականությունը․
www.renegadetea.com էլեկտրոնային խանութը մշտապես բաց է, տնտեսությունը եւ գործարանը բաց են շրջայցերի եւ վաճառքի համար երկուշաբթի եւ չորեքշաբթի, ժ․ 10:00-ին եւ ուրբաթ եւ շաբաթ՝ ժ․ 16:00-ին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Վրացական տարբեր տեսակի թեյեր
Հասանելիության պայմանները․
Գնելու համար․
● Բաց է մանրածախ եւ մեծածախ գնումների համար։
- Gumati village, Tskaltubo municipality, Imereti region, Georgia.
- +995593670147
- www.renegadetea.com
- kristiina@renegadetea.com
- https://www.facebook.com/rngdteaestate https://www.instagram.com/renegadeteafarmers/
- https://www.facebook.com/rngdteaestate
- https://www.linkedin.com/company/renegadeteaestate
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 10:00-ից
Ուրբաթ և շաբաթ՝ ժամը 16:00-ից