ԿՈՄՍՈՐԱԴԻ
Նախաձեռնող/ներդրող/սեփականատեր․
ԿՈՄՍՈՐԱԴԻ ՍՊԸ
Կոնտակտային անձ՝
Գեորգե Նիցե, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
Բիզնեսի հակիրճ նկարագրությունը եւ դրա զարգացման փուլերը
Կոմսորադի Բուզեուն գործունեությունը սկսել է 1994 թ․՝ մթերային խանութ բացելով։ Հիմնադրվելով որպես ընտանեկան բիզնես, որին Նիցե զույգը ամբողջովին նվիրվել էր, ընկերությունը հետագայում ընդլայնվեց մսի կրպակի բացմամբ, որն ավելի ուշ, Separd նախագծի իրականացման միջոցով վերափոխվեց մսամթերքի իսկական ֆաբրիկայի։ Ներդրման ընդհանուր արժեքը 4 մլն եւրո էր։ Տարիների ջանքերից հետո ընկերությունը հասավ օրական 7 տոննա արտադրանքի ցուցանիշին․ վերամշակումը կատարվում է Separd նախագծի միջոցով ձեռք բերված բարձր արտարողականության սարքավորումներով, ընդ որում աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 30։
Այսպիսով, Կոմսորադի Բուզեուն այսօր արտադրում է հանրահայտ Պլեշկոի երշիկները, որի համար Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարությունը տրամադրել է ավանդական մթերքի հավաստագիր։ «Բացի Պլեշկոի երշիկներից, մենք նախարարությունից ձեռք ենք բերել հավաստագիր նաեւ Բուզեուի մեկ այլ նրբախորտիկի՝ ավանդական «Բաբիկ սերբեսկ» ապրանքատեսակի համար», - ավելացրեց Պետրուցա Նիցան։ Որակյալ արտադրանքի հարցում Կոմսորադիի ղեկավարների շահագրգռվածությունը դրսեւորվում է նաեւ լաբորատորիայում արվող ներդրումների միջոցով, որոնց նպատակը հումքի վերամշակման ամբողջ գործընթացի ընթացքում հիգիենայի եւ որակի խստագույն նորմերին համապատասխանության վերահսկողությունն է։
Տեղադիրքը/հասցեն՝
14 Bucegi Street, Buzău, Buzău County, 120208 Romania
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը․
- Գործունեության տիրույթը՝ ազգային
- Մշտական հաճախորդները՝ մանրավաճառներ եւ մեծավաճառներ, անհատ գնորդներ։
- Լոգիստիկան – ֆիզիկական հասանելիությունը՝ հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով, ոտքով, առկա է կայանատեղի։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները
- Վաճառք (մեծածախ, մանրածախ)
- Բիզնես համագործակցության տարբերակներ – վաճառքը կատարվում է սեփական ֆիզիկական խանութի միջոցով։
- Վստահագրով վաճառք – չի կատարվում։
- Առաջխաղացում եւ գովազդ – սեփական ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/Comsoradi/)
Պարբերականությունը՝
Ֆիզիկական խանութը մշտապես բաց է։
Կենտրոնի առաջարկած մթերքները․
Ավանդական սառը մսամթերք՝ Պլեշկոի երշիկներ, բաբիկ։
Հասանելիության պայմանները․
Կարող են օգտվել բոլորը, ում համար հասանելի է կենտրոնը․
Թե մանրավաճառները եւ թե մեծավաճառները, ինչպես նաեւ անհատ գնորդները կարող են գնել ընկերության սեփական խանութներից։
- 14 Bucegi Street, Buzău, Buzău County, 120208 Romania
- +40 238 – 417172/+40 238 – 720257
- https://www.facebook.com/Comsoradi/
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրերին` 8:00-20:00
Շաբաթ օրերին` 8:00-18:00
Կիրակի օրերին` 8:00-14:00