Գիլե գյուղատնտեսական կոոպերատիվ

Համեմունքներ Համեմունքներ
Լոբազգիներ Լոբազգիներ
Ընկույզ Ընկույզ
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ
+(1)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

Իզոլդի Կիտեսաշվիլի

Կոնտակտային անձ՝

Իզոլդի Կիտեսաշվիլի, տնօրեն

Ֆինանսավորումը՝

Կոոպերատիվը ֆինանսավորում է ստացել պետությունից, ոչ կառավարական կազմակերպությունից եւ ներդրել է մասնավոր ֆոնդեր։

Նախագիտելիք․

Գիլե գյուղատնտեսական կոոպերատիվը հիմնադրվել է 2014 թ. ապրիլին։ Այն 11 ֆերմերների միություն է, որոնք մրգի արտադրության ոլորտում ունեն 35 տարվա փորձ։ Կոոպերատիվը որպես սեփականություն ունի դեղձի, սալորի, հատապտուղների եւ այլ մրգերի այգիներ։ Գիլեն առաջամարտիկներից մեկն է, որ Վրաստանում հատապտղի մեծ արտադրություն է սկսել եւ շուկային մատակարարել անփուշ մոշ, ազնվամորի եւ ելակ։ Նրանք սկսել են հատապտղի տնկիների արտադրություն, որի համար ամեն տարի ընդլայնում են իրենց տնկարաններն ու տնկիների տեսականին։

Գրանցման հասցեն՝

Վրաստան, Թբիլիսի, Շալվա Նուկուբիձե փ․ 4

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը․

Կոոպերատիվն այժմ գործում է միայն Վրաստանում, բայց նրանք արտահանել են Ռուսաստան եւ բավականաչափ ռեսուրսներ ունեն արտահանելու նաեւ այլ երկրներ։ Նրանք հումքը վերցնում են հիմնականում կոոպերատիվի անդամ ֆերմերներից։ Անհրաժեշտության դեպքում Գիլեն գնում է լրացուցիչ մթերքներ նաեւ տեղացի այլ, կոոպերատիվի ոչ անդամ ֆերմերներից՝ մինչեւ 30 %-ի չափով։ Կոոպերատիվը գլխավորապես մեծածախ առեւտուր է անում եւ ապրանքը վաճառում է միջնորդ մանրավաճառներին։ Հիմնական հաճախորդները առեւտրականներն են, բայց կոոպերատիվը բաց է նաեւ անհատական վաճառքի համար։ Տեղակայված լինելով Գուրջաանիում՝ կենտրոնական ճանապարհի մոտ, կոոպերատիվի տարածք հեշտությամբ կարելի է հասնել հանրային տրանսպորտով, մասնավոր ավտոմեքենայով կամ ոտքով։ Կոոպերատիվի տարածքում առկա է ավտոկայանատեղի։

Կենտրոնի առաջարկած ծառայությունները

Կոոպերատիվը առավելապես զբաղվում է մեծածախ առեւտրով, բայց արտադրանքի փոքր քանակություն վաճառվում է նաեւ մանրածախ։ Գիլեն ունի մրգերի պահպանման սառնարան, որտեղ պահում են այլ, կոոպերատիվի ոչ անդամ ֆերմերների արտադրանքը։

Պարբերականությունը՝

Բաց է արտադրության ժամանակահատվածում (գարուն եւ աշուն), բայց կարող է պատվերներ վերցնել ամբողջ տարվա ընթացքում։

Աշխատանքային ժամերը․ արտադրության ժամանակահատվածում՝ ամեն օր, ժ․ 10:00-ից 18:00։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

  • թարմ մրգեր,
  • չոր մրգեր (ժորեն (խուրմա արեւելյան), սալոր, թուզ),
  • մոշի տնկիներ (բազմացման տնկանյութ)։

Հասանելիության պայմանները

Վաճառքի դեպքում՝

  • Ընկերությունը հումք է մթերում կոոպերատիվի անդամներից, իսկ դրա պակասի դեպքում մինչեւ 30 %-ի չափով լրացուցիչ մթերում է կոոպերատիվի ոչ անդամ ֆերմերներից։ Մթերքի գնման համար հատուկ պահանջներ կամ վճարներ սահմանված չեն։

Գնման դեպքում՝

  • Ընկերությունն իր ապրանքը վաճառում է մեծածախ առեւտրականներին, անհատ հաճախորդներին, մանրավաճառներին։

Աշխատանքային ժամեր

Արտադրական ժամանակահատվածում ամեն օր՝ ժամը 10:00-18:00

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր