8000 բերք (8000 վինտաժ)
Լոգիստիկ կենտրոնի տեսակը՝ գինու խանութ եւ բար
Նախաձեռնող/հիմնադիր/ սեփականատեր՝
Իրակլի Չկաիձե, Գիորգի Կվիրիկաձե, Լեւան Բերիշվիլի եւ Սիներջի քափիթլ (ընկերություն)
Կոնտակտային անձ՝
Իրակլի Չկաիձե, հիմնադիր
Ֆինանսավորումը՝
Պետական փոխառություն եւ մասնավոր ֆինանսավորում
Նախագիտելիք
8000 վինտաժ գինու խանութը եւ բարը հիմնադրվել է 2016 թ.։ Ի սկզբանե հիմնադիրները կենտրոնանում էին տեղական սպառողի վրա։ Ուստի նրանք իրենց բիզնեսը բացեցին Թբիլիսիի քաղաքային մասում՝ Սաբուրթալո շրջանում։ Նրանք վաճառում են միայն վրացական գինի եւ այլ ոգելից խմիչքներ։ Բոլոր գինիները ընտրում է համտեսի անկախ հանձնաժողովը՝ կույր համտեսի միջոցով։ Գինիների ընտրությունը հիմնվում է օրգանոլեպտիկ հատկությունների վրա, ներառյալ գույնը, բույրը եւ համը։ Ներկայում ընկերությունը վաճառում է 360 գինեգործարանների 960 գինիներ։
Բարում կարելի է համտեսել ցանկացած գինին՝ զուգակցված սննդամթերքի հետ։ Բարը հաճախ անցկացնում է գինու վարպետաց դասեր եւ համտեսներ։ Ներկայում 8000 վինտաժը երկու մասնաճյուղ ունի Թբիլիսիում եւ տեղացիների գինի խմելու առավել սիրած վայրերից մեկն է։
Տեղադիրքը/հասցեն՝
Աբաշիձե փ․ 60 I․, 0162, Թբիլիսի, Վրաստան։ ԳՏՀ՝ (41.7082206, 44.7587072)
Ռ. Տաբուկաշվիլի փ․ 27, 0108 Թբիլիսի, Վրաստան ԳՏՀ՝ (41.7019768, 44.7967090)
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրությունը․
Հիմնականում աշխատելով Վրաստանում, ընկերությունը արտահանել է նաեւ Լիտվա եւ Ադրբեջան։ Ընկերությունը գլխավորապես վաճառում է փոքր եւ ընտանեկան գինու մառանների արտադրած գինիները։ Ընկերության վաճառած որոշ գինիներ օրգանական հավաստագրում ունեն։ Ընկերությունը զբաղվում է մանրածախ առեւտրով՝ երկու խանութների միջոցով, իսկ մեծածախ առեւտրով՝ պահանջարկի դեպքում։ Ընկերությունը գինի է մատակարարում մի քանի ռեստորանների ու բարերի։ Ընկերության մասնաճյուղերը տեղակայված են Թբիլիսիի կենտրոնական շրջաններում եւ հեշտությամբ հասանելի են հանրային տրանսպորտով եւ ոտքով։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Տեղական գինիների եւ գինու մառանների առաջխաղացում, մանրածախ եւ մեծածախ առեւտուր եւ առցանց առաքման ծառայություն։
Պարբերականությունը՝
Ամբողջ տարին։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Գինի։
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Ընկերությունը գինի է գնում տեղի գինու մառաններից։ Այդ գինիների առողջարարությունը եւ օրգանոլեպտիկ հատկանիշները պետք է բավարարեն համտեսողների անկախ հանձնաժողովի պահանջները։
Գնման համար՝
- Ընկերությունը վաճառում է անհատ հաճախորդների, ռեստորանների եւ խանութների։
- Str. I. Abashidze №60 0162, Tbilisi, Georgia; Str. Р. Tabukashvili No. 27 0108. Tbilisi, Georgia.
- +995 599441914
- https://8000vintages.ge/?sl=ka
- info@8000vintages.ge, chkhaidze@8000vintages.ge
Աշխատանքային ժամեր
Ամեն օր՝ 11:00-01:00 (համաճարակի ժամանակ աշխատանքային ժամերը ճշգրտվում են կանոնակարգով)