Ուրբան Լոջիստիկ Սերվիսիս

(0 Կարծիքներ)
Free
Թեյեր Թեյեր
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ
Կաթնամթերք Կաթնամթերք
"Էյնկորն" մշակովի միահատիկ ցորեն և արտադրանքներ "Էյնկորն" մշակովի միահատիկ ցորեն և արտադրանքներ
+(1)

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝

«Ուրբան Լոջիստիկ Սերվիսիս Տերմինալ» ՓԲԸ

Կոնտակտային անձ՝

Դավիթ Միրզոյան, Տնօրեն

Ֆինանսավորում՝

Մասնավոր

Նկարագրություն՝

Urban Logistic Services (ULS)-ը հիմնադրվել է 2014թ.-ին: Պրոֆեսիոնալ թիմի մասնակցությամբ ավարտելով սկսված ակտիվ շինարարական աշխատանքները՝ արդեն 2015թ. սկզբին տրվեց լիարժեք համալրված, ժամանակակից  պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը:

Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն,  պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում  և առաքում:

Կենտրոնական պահեստ՝ 30.000 քմ, որից 20.000 քմ տարածքում տեղակայված է 32․000 պալլետատեղ, ինչպես նաև 10.000 քմ մակերեսով չոր և խոնավության վերահսկմամբ պահեստային տարածքներ։

Ապրանքի մշակման համար նախատեսված տարածքներ պահեստային համալիրի երկու կողմից՝ յուրաքանյուրը 2.500 քմ։

Վարձակալության հանձնվող պահեստային տարածքներ՝ ընդհանուր 5.000 քմ (22 հատ առանձին պահեստային տարածքներ)։

Սառնարանային պահպանման տարածքներ՝ 2.100 քմ (տարբեր ջերմային ռեժիմներով (մինչև - 30 աստիճան) թվով 9 խցիկ)՝ ընդհանուր 7.000 խմ տարողունակությամբ։

Գրասենյակային տարածքներ՝ 2.000 քմ։

Մաքսային տերմինալ՝ 2.500 քմ։

Այլ ենթակառուցվածքներ՝ ընդհանուր 2.800 քմ։

Վայր/հասցե՝

Հայաստան, 0043, Երևան, Արարատյան փող., 62/23 շենք

Կենտրոնի հակիրճ ներկայացում՝

Urban Logistic Services (ULS)-ը Հայաստանում լոգիստիկ ծառայությունների համակողմանի 3PL (Third Party Logistics) ձևաչափով աշխատող միակ օպերատորն է։ Մեր կողմից մատուցվող ծառայությունները ներառում են բեռների պատասխանատու պահպանություն,  պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում  և առաքում: Հիմնական մատակարարներ՝ արտահանողներ և ներմուծողներ, տրանսպորտային ընկերություններ։

Հիմնական հաճախորդներ՝ մեծածախ առևտուր, դիստրիբյուտորային ընկերություններ, արտահանողներ, արտադրողներ, ներկրողներ։

Լոգիստիկ հասանելիություն՝ հասարակական տրանսպորտով, մեքենայով, ոտքով, ունի ավտոկայանատեղի։

Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններ՝

Բեռների պահեստավորում և պատասխանատու պահպանություն,  պիտակավորում, դրոշմապիտակավորում, պատվերի կոմպլեկտավորում, հավաքագրում  և առաքում։

Պարբերականություն՝

Աշխատում է շուրջ տարի, բացի կիրակի օրերից, տոն և ոչ աշխատանքային օրերից։

Կենտրոնի կողմից առաջարկվող արտադրանք՝

Միրգ, բանջարեղեն

Հասանելիության պայմաններ՝

  • Վաճառողներին՝

- Ընկերության տարածքում մեխածախ կամ մանրածախ վաճառքի շուկա չկա, ուստի սևծովյան ավազանի երկրների արտահանողները պետք է կապվեն ընկերության հետ և ուղարկեն իրենց առաջարկը։

- Թուրքական ծագման արտադրանքի ներմուծումը Հայաստան արգելված է։

  • Գնորդներին՝

- Ընկերության տարածքում մեխածախ կամ մանրածախ վաճառքի շուկա չկա, ուստի սևծովյան ավազանի երկրների ներմուծողները պետք է կապվեն ընկերության հետ և ուղարկեն իրենց պահանջված արտադրանքի ցանկը։

- Բացի մեղրից, այլ կենդանակած ծագման արտադրանքի ներմուծումը դեպի ԵՄ երկրներ չի թույլատրվում։

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի՝ 09:00 - 18:00

Երեքշաբթի՝ 09:00 - 18:00

Չորեքշաբթի՝ 09:00 - 18:00

Հինգշաբթի՝ 09:00 - 18:00

Ուրբաթ՝ 09:00 - 18:00

Շաբաթ՝ 09:00 - 13:00

Կիրակի՝ ՓԱԿ է

Կարծիք (0)