Օրգանական էլեկտրոնային առեւտրի «Սեպետի բոստան» հարթակ
Պիտակներ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Sepeti Bostan Food Industry and Com. An. Şti.
Կոնտակտային անձ՝
Լեւենտ Սալիհ Գուլեչ, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը հիմնադրվել է սեփական միջոցներով։
Նախագիտելիք․
Ընկերությունը հիմնադրվել է Դենիզլի Ալասեհիր շրջանում։ Հիմնադրումից ի վեր ընկերությունը ուղի է հարթել Թուրքիայում օրգանական գյուղատնտեսության ծավալների աճի, ինչպես նաեւ օրգանական արտադրողների արտադրանքը հաճախորդներին բաշխելու համար։
Էլեկտրոնային առեւտրի միջոցով ընկերությունը օրգանական մթերք է բաշխում ամբողջ Թուրքիայում։
Գրանցման հասցեն՝
Saraylar Mahallesi 498 Sk. Musoglu Ishani Sit. No: 16/7 Merkezefendi Denizli, Turkey.
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագորություն․
Ընկերության նպատակն է էլեկտրոնային առեւտրի պարզությունն օգտագործելով՝ կատարել գնումների եւ բնական եղանակով աճեցված ու արտադրված մթերքների առաքում, որն այսօրվա աշխարհում սպառողների համար ժամանակի կորուստ է։ Էգեյան շրջանի փոքր ֆերմերների ու արտադրողների արտադրանքի իրացումը կատարվում է նրանց նվիրատվություններ կատարելու միջոցով։ Միեւնույն ժամանակ, հաճախորդները կարող են պատվիրել կանանց Ալադեհիր կոոպերատիվի արտադրանքը՝ www.sepetibostan.com կայքի միջոցով։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Ընկերության բոլոր ապրանքները առկա են նաեւ էլեկտրոնային առեւտրի հարթակում։
Պարբերականությունը․
Էլեկտրոնային առեւտրի հարթակը ընկերությանը թույլ է տալիս օրական 24 ժամ ծառայություն մատուցել։
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
Բոլոր մթերքները 100 %-ով օրգանական են․
- Պտուղ-բանջարեղեն
- Կաթնամթերք
- Ըմպելիքներ
- Բուսակերական սննդակարգ եւ կենսակերպ
- Բուսակերական նախուտեստներ
- Բուսակերական սպրեդներ եւ պանիրներ
- Բուսական կաթեր, յուղեր
- Նախաճաշի մթերքներ
- Լոլիկի մածուկ եւ թթու դրած մթերքներ
- Ջեմ եւ մեղր
- Ձիթապտուղ եւ ձիթապտղի յուղ
- Ընկուզեղեն
- Բուսական օճառներ
- Իմունիտետ բարձրացնող միջոցներ
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Ապրանքների մի մասն արտադրվում է տնայնագործական եղանակով, իսկ մյուսները գնվում են օրգանական սննդամթերքի մատակարարներից։ Գնման համար հատուկ պահանջներ կամ վճարներ սահմանված չեն։
Գնման դեպքում՝
- Ընկերությունն իր բոլոր ապրանքները գնորդներին է առաքում իր սեփական վաճառակետերից։ Ընկերությունը ապրանք գնելիս կամ վաճառելիս չի օգտվում միջնորդ անհատների կամ կազմակերպությունների ծառայություններից։
- Saraylar Mahallesi 498 Sk. Musoglu Ishani Sit. No: 16/7 Merkezefendi Denizli, Turkey.
- +90 543 342 42 21
- https://www.sepetibostan.com
- info@sepetibostan.com
Աշխատանքային ժամեր
Ընկերության պահեստը Դենիզլիում բաց է ամեն օր՝ ժամը 09:00 - 19:00։