TMT ՍՊԸ
Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր՝
Թամազ Մերեբաշվիլի
Կոնտակտային անձ՝
Օթար Մերեբաշվիլի, բաժնի վարիչ
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
TMT-ն մասնագիտացած է վերամշակված մրգերի եւ բանջարեղենի ուղղությամբ եւ արտադրում է պահածոյացված բանջարեղեն, պյուրե, ջեմեր, հյութեր, մարմելադներ, չրեր եւ աջիկա (բարկահամ մածուկ)։ Ընկերությունը մրգեր ու բանջարեղեն է մթերում Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի եւ Արեւմտյան Վրաստանի տարածաշրջանների ֆերմերներից։ TMT-ի առավելությունն այն է, որ դրա մթերքները բնական են, առանց կոնսերվանտների։ Մթերքը պահածոյացվում է տարբեր չափերի ապակե տարաների մեջ, որոնք ներկրվում են Ուկրաինայից եւ Հայաստանից։ Կասպիում ընկերությունն ունի 1․700 քառ․ մետր հողատարածք, որտեղ տեղակայված են ընկերության պահածոների գործարանը եւ գրասենյակը (150 քառ․ մ)։
Ներկայում TMT-ի արտադրանքը ներկայացված է բոլոր մեծ սուպերմարկետներում (Ֆուդմարտ, Իոլի, Գուդվիլ), ինչպես նաեւ փոքր խանութներում՝ Վրաստանի ամբողջ տարածքում։ 2008-ից ի վեր ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ուկրաինա, Ղազախստան, Ռուսաստան, Գերմանիա եւ ԱՄՆ։ 2013 թ․ TMT-ի եկամուտների 60 %-ը ստացվել է արտահանումից։
Տեղադիրքը/հասցեն՝
Chavchavadze str. 35, Kaspi municipality, Shida Kartli region.
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
Ընկերությունը գործում է վրաստանյան եւ միջազգային շուկաներում։ Հումքը գնում են Արեւմտյան Վրաստանի ֆերմերներից։ Հաճախորդները սուպերմարկետներն ու փոքր խանութներն են։ Գործարան կարելի է հասնել ավտոմեքենայով եւ հանրային տրանսպորտով։
Կենտրոնի մատուցած ծառայությունները․
Մթերքները վաճառվում են տարբեր չափերի ապակե տարաներով։
Պարբերականությունը՝
Ամբողջ տարին
Կենտրոնի առաջարկած արտադրանքը․
- մարինադ
- մուրաբա
- ջեմ
- հյութեր
- բանջարեղենի պահածոներ
- մեղր
Հասանելիության պայմանները․
Վաճառքի դեպքում՝
- Սուպերմարկետներ եւ փոքր խանութներ։
Գնման դեպքում՝
- Արեւմտյան Վրաստանի ֆերմերներ։ Ընկերությունն արտադրում է մթերքների էկոլոգիապես մաքուր, բնական եւ անվտանգ տեսականի եւ պահանջում է բարձրորոկ հումք։
- Str. Chavchavadze 35, Kaspi municipality, Shida Kartli region.
- +995 599 13 33 88
- http://tiemti.ge/index.php
- info@tiemti.ge
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային և շաբաթ օրերին՝ 10:00 - 18:00