Դոմեյն վլեդոյ գինեգործարան
Նախաձեռնող/ներդրող/սեփականատեր՝
ԴՈՄԵՅՆ ՎԼԵԴՈՅ ՍՊԸ
Կոնտակտային անձինք՝
Անկա Մարիա Վլեդոյ, սեփականատեր
Իոն Վլեդոյ, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
Բիզնեսի հակիրճ նկարագրությունը եւ դրա զարգացման փուլերը
- 1924 թ․ խաղողագործ Նիկուլաե Վլեդոյը, Դրեգեշանի շրջանում բնակվող այլ ընտանիքների հետ միասին, հիմնեց Սիմոնոկ բնակավայրը՝ գյուղ, որը գտնվում է Կոնստանցայից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ հիմնելով խաղողի առաջին այգին Դրեգեշանի շրջանից բերված հիբրիդային եւ մաքրամշակաձեւ (մաքրասորտ) տեսակներով։ Սոցիալիզմի տարիներին այգու մեծ մասը առգրավվել էր։
- 1989-ից հետո ընտանիքը վերատիրացավ իր նախնիների ժառանգությանը՝ գրեթե 19 հեկտար տարածքով խաղողանոցը, որի բերքով գինու արտադրություն հիմնեցին 1995 թ.։ 2006 թ․ խաղողի այգին նորացվեց՝ եղած արմատակալները ամբողջովին փոխարինելով շաքարայնության եւ համային ավելի մեծ կարողականություն ունեցող բուսաձեւերով՝ տուժելով քանակի մեջ։
Սեփական գինեգործարանի արդիականացման նախագիծը, որը հաստատվեց 2009-ին, սկսվեց կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ, որը սնվում է խորքային հորից, ինչպես նաեւ տրակտորի եւ հարակից սարքավորումների ձեռք բերմամբ։ Արդիականացման նախագծի հաստատումից հետո ձեռք բերված ֆինանսավորումը հնարավորություն տվեց հիմնել երիտասարդ տնկարկներ՝ բարձրակարգ բուսաձեւերով, ձեռք բերել չժանգոտվող պողպատից գինու պահամաններ, վերահսկվող խմորման, օդամղիչ (պնեւմատիկ) մամլիչ եւ այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են որակյալ գինի ստանալու համար։ Այսօր արդիական տեխնոլոգիական սարքավորումներով զինված Վլեդոյի ընտանեկան գինեգործարանն ունի 200 տոննա խաղող վերամշակելու եւ չժանգոտվող պահամաններում 80․000 լիտր գինի պահպանելու կարողություն։
Տեղադիրքը/հասցեն՝
6 Calea Dobrogei Street, Murfatlar, Constanța County, Romania, 907300
ԳՏՀ կոորդինատները․ 44.170257353444434 N, 28.399554413492872 E
Հիմնական եւ տարածքային մասնաճյուղերը/տեղական կետերը․
14B Muraftlar Street, Siminoc Village, Murfatlar, Constanța County, Romania 905101
ԳՏՀ Coordinates – 44.17304474462645 N, 28.351542872447325 E
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
- Գործունեության տիրույթը՝ ազգային
- Մշտական հաճախորդները՝ մանրավաճառներ, բաշխիչներ, ռեստորաններ, անհատ գնորդներ
- Լոգիստիկա – ֆիզիկական հասանելիություն՝ հանրային տրանսպորտով, մեքենայով, ոտքով, առկա է կայանատեղի։
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
- Վաճառք (մեծածախ/մանրածախ)
- Բիզնես համագործակցության տարբերակներ – վաճառքը կատարվում է բաշխիչների եւ Ռումինիայի ամբողջ տարածքում առկա գործընկեր խանութների միջոցով։ Կոնստանցայի գավառի գործընկերներից են՝
- Բոտեգա դ’Իտալի, հասցեն՝ Bulevardul Mamaia , Nr. 281C
- Էլլա գինու խանութ, հասցեն՝ Mangalia – Strada 1 Decembrie 1918, Nr. 4
- Ոգելից խմիչքների խանութ, հասցեն՝ Bd. Tomis, 125
- Կրպակ, հասցեն՝ Bld. Tomis, Nr. 80
- ԴՈՎԻ, հասցեն՝ Strada Tudor Vladimirescu, Nr. 10
- Վստահագրով վաճառք – չի կատարվում
- Առաջխաղացում եւ գովազդ – կատարվում է սեփական ռեստորանում գինու համտեսների կազմակերպման եւ վիրտուալ խանութի, վեբ կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/VinuriFamiliaVladoi/) եւ Ռումինիայում կազմակերպվող գինու մրցույթներին մասնակցելով, ընդ որում Դոմենիուլ Վլեդոյը մրցանակներ ու մեդալներ է շահել 2016, 2017 եւ 2018 թթ․։
Պարբերականությունը․
Վիրտուալ խանութը մշտապես բաց է (առցանց գործարք)
Գինու մառանը, ռեստորանը եւ ֆիզիկական խանութը բաց են բոլոր աշխատանքային եւ հանգստյան օրերին։
Կենտրոնի առաջարկած մթերքները
Գինիներ (գինեգործական մթերքներ) տեղական եւ միջազգային բուսաձեւերից,
գինու թե սպիտակ – Պինո նուար, Սովինյոն բլան, Կուսկատ օտոնել, Շարդոնե, Ռումինական խունկ, Ֆետասկա ռեգալա, Իտալական ռիզլինգ, եւ թե կարմիր – Մերլո, Կաբերնե սովինյոն, Ֆետասկա նեագրա, Սիրահ բուսաձեւերի համար։
Հասանելիության պայմանները․
Կարող են օգտվել բոլորը, ում համար հասանելի է կենտրոնը։
Կարող են գնել թե մանրավաճառները եւ թե մեծավաճառները։
Առաջարկվող
.
- Calea Dobrogei 6, Oraș Murfatlar, Județul Constanța, Romania, 907300
- 0766 539 071/0722 578 768
- https://familiavladoi.ro/
- office@domeniulvladoi.ro / vanzari@domeniulvladoi.ro
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրերին՝ 08։00-16։00
Հանգստյան օրերին՝ 08։00-14։00