Դարիի գինեգործարան
Նախաձեռնող/ներդրող/սեփականատեր՝
ՎԻՆՈՒՄ ԿԱՊԻԴԱՎԱ ՍՊԸ
Կոնտակտային անձինք՝
Վալենտին Չիրու, շուկայավարման եւ վաճառքի գծով տնօրեն
Ալեքսանդրու Դարի, սեփականատեր
Ֆինանսավորումը՝
Մասնավոր
Նախագիտելիք․
Բիզնեսի հակիրճ նկարագրությունը եւ դրա զարգացան փուլերը
DN2A ազգային ճանապարհի մոտակայքում գտնվող բլուրների վրա, Հերշովայից ոչ հեռու, Դանուբի ոլորանների մոտ է գտնվում ԴԱՐԻ (DARIE) ընտանիքին պատկանող խաղողի այգին եւ նույն անունը կրող գինեգործարանը։ 29 հա տարածքով այգին, որը Դարի ընտանիքի մասնավոր բիզնեսն է, նախապես զբաղեցնում էր մաքրասորտ խաղողի 22 հա տնկարկ, որը ժամանակի ընթացքում ընդլայնվել է եւս 7 հա-ով։ Հիմնադրման տարեթիվը 2006-ն է։ 2009 թ․ սկսվել է սեփական հողատարածքի վրա 22 հեկտար այգու տնկարկումը։
Տեղադիրքը/հասցեն՝
494 B Dunării Street, Topalu, Constanța County, Romania
Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․
- Գործունեության տիրույթը՝ ազգային
- Մշտական հաճախորդները՝ մանրավաճառներ, բաշխիչներ, ռեստորաններ, անհատ գնորդներ
- Լոգիստիկան – ֆիզիկական հասանելիությունը՝ հանրային տրանսպորտով, ավտոմեքենայով, ոտքով, առկա է կայանատեղի։Կ
Կենտրոնի առաջարկած ծառայությունները․
- Վաճառք (մեծածախ, մանրածախ)
- Բիզնես համագործակցության տարբերակները – վաճառքը կատարվում է բաշխիչների եւ գործընկեր խանութների միջոցով՝ ամբողջ Ռումինիայում։
- Վստահագրով վաճառք – չի կատարվում
- Առաջխաղացում եւ գովազդ – կատարվում է վիրտուալ խանութի, կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով (https://www.facebook.com/cramadarie/)
Պարբերականությունը՝
Վիրտուալ խանութը մշտապես բաց է (առցանց գործարք)
Գինու մառանը, ռեստորանը եւ ֆիզիկական խանութը բաց են աշխատանքային օրերին։
Կենտրոնի առաջարկած մթերքները
Գինիներ՝ Շարդոնե, Ֆետեսկա Նեագրա, Կաբերնե սավինյոն, Մերլո եւ Վարդագույն՝ վերոնշյալ երեք մշակաձեւերի (սորտերի) խառնուրդից։
Հասանելիության պայմանները․
Կարող են օգտվել բոլորը, ում համար կենտրոնը հասանալի է․ կարող են գնել թե մանրավաճառները եւ թե անհատ հաճախորդները։
- 494 B Dunării Street, Topalu, Constanța County, Romania
- +40 741 208 770
- www.cramadarie.ro
- valentin.chiru@cramadarie.ro
Աշխատանքային ժամեր
Աշխատանքային օրերին՝ 8:30-16:30