Caucasnut ընկերակցություն

(0 Կարծիքներ)
Free
Մրգեր և բանջարեղեններ Մրգեր և բանջարեղեններ

Նախաձեռնող/հիմնադիր/սեփականատեր

Գելա Ճանտուրիա, Թեմուր Բոկուչավա

Կոնտակտային անձ՝

Գելա Ճանտուրիա, նախագահ

Ֆինանսավորումը՝

Դրամաշնորհ ՀԿ-ից եւ մասնավոր ֆինանսավորում

Նախագիտելիք․ 

Caucasnut ընկերակցությունը հիմնադրվել է 2020 թ․՝ պնդուկ արտադրողների Լազի, Նարազենի, Կոլխա, Օրդի, Ջիխա եւ Բումերանգ-777 կոոպերատիվների կողմից։ Ընկերակցության հիմնական նպատակն է օգնել ֆերմերներին իրենց մթերքի հավաստագրման եւ իրացման հարցում։ Ընկերությունը բացահայտում է Bio եւ UTZ / Rainforest Alliance-ի չափորոշիչների համաձայն հավաստագրված պնդուկ ձեռք բերելու գործում հետաքրքրված գնորդների։ Ֆերմերների գիտելիքների բարելավման նպատակով ընկերակցությունն անցկացնում է վերապատրաստումներ։

Տեղադիրքը/հասցեն՝

Shota Rustaveli str. №158 Village Darcheli, Zugdidi Municipality, Samegrelo region

Կենտրոնի/օբյեկտի հակիրճ նկարագրություն․

Ընկերությունը գործում է վրաստանյան շուկայում եւ համագործակցում է Bio եւ UTZ/Rainforest Alliance հավաստագրում ունեցող ֆերմերների հետ։ Վերամշակող գործարան կարելի է հասնել ավտոմեքենայով եւ հանրային տրանսպորտով։

Կենտրոնի մատուցած ծառայությունները

  • Վաճառք – մեծածախ
  • Առաջմղում եւ գովազդ – Ֆեյսբուքի միջոցով

Պարբերականությունը՝

Աշխատում է ամբողջ տարին։

Կենտրոնի առաջարկած արտադրանքը․

Պնդուկ

Ում համար է հասանելի կենտրոնը․

Bio եւ UTZ / Rainforest Alliance հավաստագրում ունեցող ֆերմերները կարող են վաճառել իրենց արտադրանքը, բայց պարտադիր պետք է լինեն ընկերակցության անդամ։ Պնդուկ կարող է գնել միայն վերամշակող գործարանը։

Հասանելիության պայմանները․

Գնման դեպքում՝

  • Վրաստանի եւ արտերկրի անհատ հաճախորդներ, առեւտրականներ, ռեստորաններ եւ խանութներ

Վաճառքի դեպքում՝

  • Հավաստագրված ֆերմերներ, որոնք ընկերակցության անդամներ են։

Լուսանկարներ՝ առկա չեն։

Աշխատանքային ժամեր 

Աշխատանքային օրերին՝ 10:00-18:00 

Կարծիք (0)

Նմանատիպ վայրեր